Սկաուտական խմբի հիմնադրություն

Այսօր Արալեզները պաշտոնապես բացեցին ԱՐԱԼԵԶի Ռազմահայրեանասիրական Սկաուտական՝ ՈՉ քաղաքականացված սկաուտական խումբը, որը հիմնադրվեց Հայաստանում 2021թ. հունիսի 1-ին:

Սկաուտական առաջին հավաքը տեղի ունեցավ Երևանի Հաղթանակի այգում՝ անմար կրակի մոտ, որտեղ սկաուտական երդումը հնչեց և սկաուտական խումբը պաշտոնապես սկսեց իր գործունեությունը:

Սկաուտները երդվեցին հետևյալ երդումով՝

«Երդվում եմ պատվովս, հավատարիմ լինել Աստծուս, Ազգիս և Հայրենիքիս: Միշտ օգնել ուրիշներին և գործել որպես պարտականությանս գիտակից, արի և վեհանձն մարդ: Հնազանդվել Հայ Սկաուտի դավանանքին:

Յուրաքանչյուր Սկաուտ՝ ինչպես զինվորը Բանակոմ, երդում է տալիս իր երկրի դրոշի համար և ստանում է սկաուտական կոչումն ու փողկապը (վզկապը): Նա պարտավոր է իր ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնալ երդմանը, բայց կարևորը այն հոգով յուրացնելն է և ամենայն պատասխանատվությամբ՝ անկախ պայմաններից, ամենօրյա իրագործումը կյանքում:

Նշենք, որ սկաուտական խմբին կարող են միանալ յուրաքանչյուր հայրենասեր և ազգասեր մարդ՝ 8 տարեկանից սկսած Երևանում և Սպիտակ քաղաքում:

Հայ սկաուտի դավանանքները․

  1. Սկաուտի խոսքը նվիրական է

  2. Սկաուտը հնազանդ է

  3. Սկաուտը հավատարիմ և ուղղամիտ է

  4. Սկաուտը միշտ օգնում է ուրիշներին

  5. Սկաուտը բարեկամ է բոլորին և եղբյար բոլոր սկաուտներին

  6. Սկաուտը բարեկիրթ է

  7. Սկաուտը մաքուր հայերեն է խոսում բոլորի հետ և ամեն տեղ

  8. Սկաուտը սիրում, պաշտպանում է կենդանիներն ու բույսերը

  9. Սկաուտը միշտ զվարթ ու խանդավառ է

  10. Սկաուտը աշխատասեր է

  11. Սկաուտը տնտեսող է

  12. Սկաուտը մաքուր է մտքերով, խոսքով և գործով

Սկաուտի երեք սկզբունքներն են՝

  • Հավատարմություն

  • Հնազանդություն

  • Պարկեշտություն

 

Ծրագրի մասին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Վերջին նորություններ

Թեմաներ

error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White