Քառօրյա Պատերազմ
Ցավոք այդ ժամանակ Եռաբլուր գնալով բավարարվեցինք՝ Աստված այլ առաքելություն էր մեզ համար կանխատեսել…
Նոյյան Տապան՝ «Քննարկում», որի հյուրերն այս անգամ «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանի հիմադիր, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, բազմաթիվ բարդ մարտական գործողություններ կազմակերպած և իրականացրած հրամանատար, գնդապետ, քաղաքական գիտությունների թեկնածու, «Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյանն էր և «Արալեզ» ՀԿ նախագահ և նույն ՀԿ ռազմահայրենասիրական ճամբարի ղեկավար Սարօ Թաթյոսը։
Հանդիպմանը քննարկվեց ռազմահայրենասիրական ճամբարների կարևորությունը և դերը ներկայիս ժամանակաշրջանում։
Պարոն Մինասյանը ներկայացրեց մինչ այդ օրն արված այցերը ճամբարներ, դրանց ծրագրերի ուսումնասիրություններն ու հետազոտությունները, ինչպես նաև նա ներկայացրեց ապագա աշխատանքները ռազմահայրենասիրական ճամբարների կազմակերպման հետ կապված, թե ինչպիսի ուղղություն այն պետք է ունենա և ինչպիսին պետք է այն լինի, ինչով պետք է զբաղվի․․․
Ռազմահայրենասիրական ճամբարի ղեկավար Սարօ Թաթյոսը ներկայացրեց իր կողմից կազմակերպվող ճամբարների ծրագրերն ու իր կողմից ղեկավարվող խմբերը, դրանց նպատակը։ Ցուցադրվեց վերջին ճամբարից լուսանկարներ, որոնք լուսաբանվեցին պարոն Թաթյոսի կողմից։ Նա ներկայացրեց, թե ինչ գիտելիքներ են ձեռք բերում երեխաները բանակումների՝ ճամբարների, ընթացքում, ինչպես նաև կիսվեց ուսուցման մեթոդով և այլն։
Այդ օրվա հետաքրքիր հարցազրույցը կարող եք դիտել ստորև տեսանյութում։
Արալեզ ՀԿ-ի Հիմնադիր Նախագահ
Ցավոք այդ ժամանակ Եռաբլուր գնալով բավարարվեցինք՝ Աստված այլ առաքելություն էր մեզ համար կանխատեսել…
Արալեզ Բարեգործական ՀԿ Վարչության անդամները և Արալեզի Երևանի Սկաուտական խմբի անդամները՝ ՀԿ-ի նախագահ Սարօ Թաթյոսի գլխավորությամբ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ուր հարգանքի տուրք մատուցեցին 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի, 2020թ. 44-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Նոյյան Տապան. «Քննարկում». Հյուրեր՝ «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանի հիմադիր, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, բազմաթիվ բարդ մարտական գործողություններ կազմակերպած և իրականացրած հրամանատար, գնդապետ, քաղաքական գիտությունների թեկնածու, «Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյան և «Արալեզ» ՀԿ նախագահ և նույն ՀԿ ռազմահայրենասիրական ճամբարի ղեկավար Սարօ Թաթյոս
Ի շնորհիվ մեր Արալեզների, Արալեզի և Արալեզ Սկաուտական խմբի դրոշները ծածանվեցին Արարատ լեռան գագաթին և ստացած Արարատ լեռան սուրբ օրհնությունը:
200+ Ճամբարականներ Արալեզ Ճամբարում
Սկաուտական գիտելիքի փոխանցում համայնքային ճամբարում։
Թողնել պատասխան