- info@aralez.org
- +374 33 99 66 0423
- ARALEZ Scouts
Menu
Հուլիսի 1-ից մեկնարկվեց Արալեզի ամենամյա ամառային ճամբարը:
Այս տարի Արալեզի ճամբարը տեղի ունեցավ Սևանում, որտեղ մասնակիցները կարողացան վայելել Սևանի մաքուր օդն ու նոր հետագրքիր տեղանքը:
Ճամբարի ծրագիրը շատ հագեցած էր, որը տեղի ունեցավ չորս փուլերով, որտեղ յուրաքանչյուր փուլի մասնակցեցին 50-ից ավելի երեխաներ, ընդհանուր 200-ից ավել մասնակիցներով։ Այս գիտառատ ճամբարում մասնակիցները ձեռք բերեցին հետևյալները․
Ճամբարի յուրաքանչյուր օր այնքան հարուստ էր ծրագրերով և գիտելիքներով, ինչպես վերևում ընդգծեցինք հիմնական ծրագրերը, որոշ բացթողումներով՝ օրինակ, չենք շեշտում, որ յուրաքանչյուր օր խարույկի շուրջ էինք հավաքվում և հայրենասիրական երգերով խիզախությամբ լցվելով ավարտում օրը, և այլ ծրագրեր:
Ճամբարի ավարտին բոլոր մասնակիցները ստացան վկայականներ, որոնք հավաստիացնում են այն գիտելիքները, որոնք մասնակիցները ձեռք են բերել և հաջողությամբ հաղթահարել համապատասխան առաջադրանքները։
ԱՐԱԼԵԶ Ճամբար, 15 տարի ճամբարների կազմակերպում ՀՀ-ում
Մեր առօրյա ծրագրերին և իրադարձություններին կարող եք ծանոթանալ մեր ճամբարի պաշտոնական ՖԲ-ի էջում սեղմելով այստեղ։
Սիրելի՛ ճամբարականներ, 15 տարի ՀՀ-ում հայորդիների համար կազմակերպել եմ ճամբարներ, և այս տարի նույնպես, մեծ սիրով իրականացրեցինք այն, ցանկանում եմ նշել, որ այս Ճամբարը՝ ինչպես մեր Արալեզի բոլոր ծրագրերը, իրականացնում ենք կամավորական հիմունքներով, և այս տարի նույնպես մեր սկաուտական խմբի ղեկավարները փայլուն և հոգատար աշխատանքով կարողացան մասնակիցներին պարգևել անմոռանալի և գիտառատ ճամբար:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնց շնորհիվ իրականցվեց այս ճամբարը՝ հատկապես մեր սկաուտական խմբի խմբապետական կազմին, ովքեր հավատարիմ մնալով իրենց սկաուտական երդմանը, դրսևորցին իսկական սկաուտական ոգին և Արին:
Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր սկաուտական խմբի հովանավորին՝ Հովնանյան Ընտանիքի հիմնադրամին, որի շնորհիվ կարողանում ենք ՀՀ-ում ողջ պահել անառակ և իսկական սկաուտության առաքինությունը։
Հարգանքով՝
Արալեզ ՀԿ-ի Հիմնադիր Նախագահ
Թողնել պատասխան