- info@aralez.org
- +374 33 99 04 23
- ARALEZ Scouts
Յուրաքանչյուր ապրանք, որ մեզ տրամադրվում է, գրանցվում է մեր կողմից ստեղծված բազայում, ուր նշվում է նվիրատուի տվյալները, և նրա նվիրած ապրանքները․ մեր թիմը սեփական ուժերով հասցնում է այն համապատասխան վայր: Ապրանքները հանձնում ենք իրենց հասցեատերերին միայն մեր թիմի սեփական աչքերով դրանց կարիքը հաստատելուց հետո` համապատասխան ստորագրված ստացագրերի միջոցով: ԵՎ ամենակարևորը, որ մեր թիմը ոչ մի դեպքում օգնություն տրամադրելիս ոչ մի «լայվ / ուղիղ եթեր» կամ զինվորների / քաղաքացիների չի լուսանկարում:
«ԱՐԱԼԵԶ» ՀԿ Նախագահ
Արալեզ Բարեգործական ՀԿ-ի կամավորները՝ արալեզները, ովքեր ՀՀ-ում 2008թ.-ից շարունակ իրականացրել են մարդասիրական տարբեր ծրագրեր՝ տրամադրելով հումանիտար օգնություններ տարբեր ՀԿ-ների և հիմնադրամների անուններով:
Մեր Թիմը 2008թ.-ից այլ հիմնադրամների և խմբերի անունների ներքո կազմակերպել և իրականացրել է մարդասիրական աշխատանքներ:
Ելնելով երկրի օրհասական իրավիճակից, կազմեցինք այս նախաձեռնությունը, որ առանց սահմանափակումների ազատ կարողանանք հասնել մեր հայրենիքին փրկության՝ լինի թիկունքում, թե առաջնագծում:
Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ ավարտից հետո, մեր կամավորները զինվորների կողքին էին՝ ՀՀ-ի բոլոր տարածքներում մինչև նրանց տուն հասցնելով անհրաժեշտ բոլոր բժշկական և այլ օգնություններ: Իսկ, երբ մտածեցինք ինչ անուն կարող ենք կրել, ապա Երկնային հուշով որոշեցինք Արալեզ, որի էությունը համընկնում է մեր խմբի նպատակների հետ։ Հայերս հավատում էինք, որ արալեզներն իջնում են երկնքից ռազմադաշտում զոհված հերոսների վերքերը լիզելու և նրանց վերակենդանացնելու համար։
Ցավոք չենք կարողանում վերակենդանացնել, բայց մեր առաքելությունն է լինել և մնալ զինվորի կողքին՝ աջակցելով նրան անհրաժեշտ պահին:
The Board of Directors of Aralez have a rich history of Volunteering and philantropy in Armenia & Artsakh.
Click on each member to learn more
ԱՐԱԼԵԶ-ի Վարչական մարմնի անդամները ունեն հարուստ պատմություն հասարակական գործունեության և բարեգործական ծրագրերի մեջ:
Ծանոթանալու համար սեղմեք նկարների վրա