Գնդապետն Արալեզ ճամբարում

Արալեզ ճամբարում` հոկտեմբերի 28-ից 30-ը, հյուրընկալվել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանի հիմնադիր, քաղաքական գիտությունների թեկնածու, գնդապետ Ալեքսան Մինասյանը, ով իր տարիների փորձով և խորհուրդներով կիսվեց սկաուտների հետ, ովքեր որդեգրելով «Մի՛շտ, պատրաստ» կարգախոսը, իրենց կենսակերպն են դարձրել զինվել տարբեր գիտելիքներով և տիրապետել ողջ մնալու արվեստին, այդպես միշտ պատրաստ լինելով ցանկացած պահի՝ ցանկացած վայրում։
 
Դե ինչ ճամբար, այն էլ սկաուտական բանակում, առանց գիշերային խարույկի, որի շուրջ էլ ծավալվում են հետաքրքրաշարժ զրույցներն ու հայրենսիրական ոգին միշտ վառ պահող երգերը։ Ջերմ խարույկի շուրջ էլ սկաուտները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, որոնք վստահ ենք կիրառելու են և զարգացնելու ոչ միայն սկաուտական բանակավայրում կամ ռազմադաշտում, այլև՝ իրենց առօրյա կյանքում։
Զրույցից սովորեցին ոչ միայն ողջ մնալու հնարքներից, այլև՝ ծանոթացան խելացի քողարկմանը, աննկատ թաքստոցներին, և որ ամենակարևորն է, գործել խելացի ըստ առաջադրանքի տեսակից։
 
Սկաուտների ոգևորությունն եռապատկվեց, երբ գնդապետ Մինասյանը խոստացավ կրկին հանդիպել նրանց հետ՝ այս անգամ ձմռանը, որի ժամանակ կսովորեցնի ինչպես կառավարել մարմնի ջերմաստիճանը ցրտին և այլ ողջ մնալու հնարքներ։
 
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում գնդապետ Ալեքսան Մինասյանին, ով մի կողմ դնելով իր զբաղվածությունն, ընդունեց Աշնանային բանակումի հրավերը՝ կարևորելով գիտելիքի փոխանցումն ապագա մեր երկիրն կերտողներին։
 
 
 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White