Միասնական հարթակի միջոցով, այն կազմակերպությունները, որոնք կազմակերպում եմ ապրանքների նվիրատվություն / աջակցություն, նրանց հասանելի կլինի առցանց ապրանքների բազան, որտեղ կկարողանան մուտքագրել իրենց պահեստներում գտնվող ապրանքները:
Իսկ եթե ցանկանում եք տեսնել այլ անդամների ապրանքների բազաները, ապա պետք է դուք նույնպես հասանելի դարձնեք Ձեր ապրանքները, այդպիսով Ձեր անդամակցության կարգավիճակը բարձրանում է՝ երկրորդ կարգից առաջին կարգ:
Ուշադրություն:
- Արդարության և հավասարության պայմանները բավարարելու համար, առաջին կարգի անդամները կարող են տեսնել միայն առաջին կարգի անդամների ապրանքների բազաները ( Միասնական Բազայում ), և չեն կարող տեսնել երկրորդ կարգի անդամների բազաները:
Օրինակ՝ ԱՐԱԼԵԶը պատրաստ է իր բոլոր ապրանքները հասանելի դարձնել այլ կազմակերպությունները հետ, որ եթե Ձեր շահառուն ցանկանում է ինչոր աջակցություն որը որ դուք չունեք, ապա կարող եք միասնական բազայի շնորհիվ որոնել և մեզ դիմել Ձեր շահառուին ապրանքը տրամադրելու համար, բայց արդարության համար, նաև դուք պետք է Ձեր առկա ապրանքներն ել ցուցաբերեք միասնական բազայում, որ եթե Արալեզի շահառուն էլ Ձեր ապրանքի կարիքն ունենա նույնպես մենք Ձեզ կարողանանք դիմել: