Համակարգված
աջակցություն

Միասնական հարթակի միջոցով, այն կազմակերպությունները, որոնք կազմակերպում եմ ապրանքների նվիրատվություն / աջակցություն, նրանց հասանելի կլինի առցանց ապրանքների բազան, որտեղ կկարողանան մուտքագրել իրենց պահեստներում գտնվող ապրանքները:

Ընդացակարգ

Ստեղծեք Ձեր առցանց բազան լցնելով աջակցությունների համար նախատեսված ապրանքատեսակներով, հայտարարել տրամադրած աջակցություններ ըստ Ձեր բազայի

Ավելացնել ապրանքատեսակ

Կիսվել ապրանքների ցուցակը

Հայտարարել նոր աջակցություն

Միասնական Աջակցության Հարթակ

Վիրավոր զինվորների աջակցություն

Մի շարք ՀԿ-ներ՝ ինչպես նաև ԱՐԱԼԵԶը, հաճախ կազմակերպում են առաջնագծի աջակցություն՝ սահմանները պաշտպանող մեր տղաներին, իսկ Արալեզն ունենալով առաջադեմ առցանց հարթակ կարողանում է կազմակերպել մեր բոլոր աջակցություններն՝ երաշխավորելով մեր նվիրատուներին և աջակիցներին, որ նրանց ապրանքը հասնելու է ամենաանհրաժեշտ հասցեատերերին: Սեպտեմբեր 13-ին թշնամու հարձակման հետևանքով, բազմաթիվ կազմակերպություններ կրկին հասան առաջնագծի տղաներին օգնության, բայց սխալ տեղեկությունների և ոչ համակարգված աշխատանքի արդյունքում, այդպես ստացվեց, որ բազմաթիվ կազմակերպություններ անգիտակցաբար մի ուղղության վրա տրամադրեցին նրանց ուժերը, այդպիսով մնացած կամ ավելի կարևոր տեղանքներ մնացին առանց օգնության:

Միասնական հարթակի առավելությունները:
- Առցանց Ապրանքների Բազա
- Ապրանքների աջակցության համակարգում
- Միասնական Բազա
- Գաղտնիության պահպանում

Առցանց Ապրանքների Բազա

Միասնական հարթակի միջոցով, այն կազմակերպությունները, որոնք կազմակերպում եմ ապրանքների նվիրատվություն / աջակցություն, նրանց հասանելի կլինի առցանց ապրանքների բազան, որտեղ կկարողանան մուտքագրել իրենց պահեստներում գտնվող ապրանքները:

Ապրանքների աջակցության համակարգում

Ապրանքները բազայում տեղադրելուց հետո, դուք կկարողանաք նշել այն աջակցությունները, որոնք Ձեր կազմակերպությունն իրականանցել է, նշելով այն ապրանքները, որոնք տրամադրել եք որտեղ և երբ, այդպիսով երբ այլ Միության կազմակերպություն ցանկանա նույն հասցեով աջակցություն տրամադրել, նա կարող է տեսնել Ձեր տրամադրած աջակցությունը և այդպիոսով գիտակից որոշում կայացնել թե այդ ապրանքը կրկին տրամադրել նույն հասցեին կամ այլ անհրաժեշտ հասցեով ուղարկել

Միասնական Բազա

Երբ կազմակերպությունները տեղադրում են իրենց ապրանքները բազայում, այդ բազան նաև հասանելի է միության համապատասխան անդամ կազմակերպություններին հետևյալ նպատակներն իրականանցելու համար

  • Օրինակ մի կազմակերպություն ցանկանում է գումարով ձեռք բերել քնապարկ սահմանի համար, այդ կազմակերպությունը կարող է Միասնական Հարթակի բազայի շնորհիվ տեսնել թե որ կազմակերպությունը այս պահին ունի քնապարկ, և կկարողանա ուղիղ դիմել այդ կազմակերպության հետ քնապարակները հասցնելու համար սահման, այդպիսով այդ գումարը, որը նախատեսվում էր քնապարկի համար կարող է ծառայել մի այլ կարևոր ապրանք ձեռք բերելուն

  • Օրինակ՝ Մի շահառու ՁԵր կազմակերպությանը դիմում է, որ նրան աջակցեք անվասայլակով, եթե չունեք ապա ստիպված մերժելու եք շահառուի դիմումը, բայց այս դեպքում կարող եք մուտք գործել Միասնական Հարթակի բազա և տեսնել թե որ կազմակերպությունը այս պահին ունի Անվասայլակ և նրանց դիմել, այդպիսով Ձեր շահառուն ավելի շուտ կկարողանա ստանալ այդ անհրաժեշտ աջակցությունը

  • Օրինակ՝ Սահմանում ընթարումներ են տեղի ունենում, և ինչպես միշտ ժողովուրդը խուճապ գնումների է մատնվում, այդպիսով վատնելով իրենց վաստակած գումարը, դուք կկարողանաք տեսնել, թե Միության անդամների մոտ օրինակ քանի հատ ընդհանուր քնապարկ կա՝ օրինակ 500 հատ, ապա դուք կհասկանաք, որ քնապարկի կարիք չկա, ապա կկարողանաք ավելի գիտակից գնում կատարել

Հիշեք՝ Միասնական բազայում կարող եք հայտարարել Ձեր ցանկացած ապրանքները, իսկ եթե ունեք ապրանք, որ չեք ցանկանում, որ հասանելի լինի միության այլ անդամներին, ապա ապրանքը բազայում գրանցելիս պարտադիր պետք է նշեք Չկիսվել միության անդամների հետ կոճակը:

Միացեք մեր Միության

Գաղտնիության պահպանում

Աջակցություն տրամադրման հայտարարությունը կարող է ունենալ երեք ուղղվածություն՝ Ռազմական, Բժշկակնա և Քաղաքացիական։

Բժշկակական և քաղաքացիական աջակցություն հայտարարելու դեպքում պետք է ներկայացնել այն հասցեն, որին աջակցություն եք տրամադրել՝ խուսափելու համար կրկնակի աջակցություն մեկ հասցեատիրոջ:

Ռազմական աջակցություն հայտարարելու դեպքում պետք է ներկայացնել հնարավորինս ճիշտ ուղղություն, առանց նշելու դիրքի տվյալներ կամ տեղանքի բնորոշիչ հատկություններ, գաղտնիության պահպանման նկատառումներից ելնելով։

Թափանցիկություն և ազատություն​

Յուրաքանչյուր կազմակերպություն իր բազայի սեփականատերն է, և կարող է իր առցանց ապրանքը (կամ ապրանքները) կիսվել այլ անդամների հետ կամ չկիսվել, ինչպես նաև աջակցությունները:

Ուշադրություն

Մեր նպատական է ունենալ ակտիվ գործունեություն, իսկ այն միության անդամները ովքեր չեն հետևում միության գործունեության կանոններին նրանց անդամակցությունն ենթակա է կասեցման:
- Հաճախ թարմացնել բազայում տեղադրված ապրանքների առկա քանակը
- Եթե Ձեր ապրանքների բազան հաճախ չի թարմացվում կամ բացակայում է, ապա Ձեզ հասանելի չի լինի Միասնական Բազան (Բոլոր կազմակերպությունների միասնական բազան), ապա Ձեզ միայն հասանելի կլինի Ձեր անձնական Բազան
- Չի կարելի կեղծ աջակցություն հայտարարել (Կիսվել նոր աջակցությամբ) էջում
-

«ԱՐԱԼԵԶ» Միություն Ի Զորություն

© 2024 ARALEZ NGO. All Rights Reserved.

error: © ARALEZ.org