
- info@aralez.org
- +374 33 99 04 23
- ARALEZ Scouts
ԱՐԱԼԵԶ ՇՏԱԲի ծրագրեր
Սեպտեմբերի 27-ից, Արցախի պատերազմի առաջին օրվանից, մեր ԱՐԱԼԵԶ-ները կազմակերպեցին շորերի հավաք, կանխատեսելով՝ մեր երկրի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով, տեղահանված ընտանիքների անհրաժեշտ կարիքները:
Նույն վայրում, ուր շորերի հավաքն էինք իրականացնում, հյուրընկալվեցին Արցախից ժամանած մեր հայրենակիցները, ովքեր հասնում էին ամեն օր տարբեր ժամերի:
Մեր հայրենակիցները՝ թողնելով ամեն ինչ Արցախում, հասնում էին կենտրոն չպատրաստված Երևանյան ցուրտ եղանակին, և հաճախ էինք հանդիպում ընտանիքների և երեխաների, ովքեր գիշերանոցով մի կերպ կարողացել էին փրկվել և հասնել Երևան:
Ի շնորհիվ մեր ազգի նվիրած տաք շորերին, կարողանում էինք դրանք բաժանել և տրամադրել մեր հայրենակիցներին:
Մինչ օրս տաք շորերի բաշխումն շարունակվում է։ Տրամադրված օգնությունների քանակից ելնելով, կարողացանք տրամադրել Արցախահայությանը՝ Հայաստանում և Արցախում, ինչպես նաև մեր Հայաստանի կարիքավոր ընտաիքներին:
Վերջերս, ԱՐԱԼԵԶ-ները մեր մոտի հավաքված շորերը տրամադրեցին Սպիտակ քաղաքի «ՓԵԹԱԿ» ՀԿ-ին, որոնք այդ շորերը տրամադրեցին Սպիտակ քաղաքի հարակից գյուղերի անապահով ընտանիքներին, հասցնելով դրանք մինչև հասցեատերերը:
Հպարտ ենք, որ մեր ազգը համախմբվում է և կարողանում է մի բռունցք դառնալ այսպիսի դեպքերում:
Նշենք, որ ԱՐԱԼԵԶ-ները մեր կենտրոնում՝ Արաբկիրի Հայրոդյաց Տանը ապաստանած ավելի քան 5000 ընտանիքների տրամադրել են այս շորերը, ինչպես նաև բազմաթիվ Արցախի տեղահանված ընտանիքներին Հայաստանի տարբեր մարզերում: