
- info@aralez.org
- +374 33 99 04 23
- ARALEZ Scouts
ԱՐԱԼԵԶ ՀԿ-ի անդամները 2008թ.-ից շարունակ կազմակերպել են բազմաթիվ վրանային ճամբարներ` Դիլիջանում, Սևանում, Վանաձորում, Գուգարքում և այլ վայրերում:
ԱՐԱԼԵԶ Ճամբարը գործում է տարվա ընթացքում, կազմակերպելով հատուկ նպատակաուղված ճամբարներ ամառ, ձմեռ, գարնան և աշնան, օրինակ բնության մեջ գոյատևման ողջ մնալու արվեստի ճամբար, դաշտային առաջին օգնության ճամբար, և այլ:
Մասնակիցները ճամբարի ընթացքում ստանում են այնպիսի գիտելիքներ, որոնք ձեռք բերելու համար հարկավոր է լինելու տարբեր ակումբներ հաճախել, և այդ ընթացքում, երբ մասնակիցները իրենց սովորած գիտելիքները հաջողությամբ տիրապետեն, ստանում են կրծքանշններ, և ճամբարի ավարտին բոլորը կարողանալու են հպարտանալ իրենց կրծքանշաններով, որոնք ապացույց են լինելու նրանց նոր ձեռք բերած գիտելիքներին և հաղթահարած փորձառություններին:
Ծրագրերի մատչելիությունն ապահովելու համար, ծրագրերի մասնակցության արժեքի մեծ մասը վճարում է ԱՐԱԼԵԶ ՀԿ-ն, իսկ սոցիալապես անաապահով ընտանիքների երեխաները մասնակցում են անվճար, այդ պատճառով խմբի ծրագրերին կարող են մասնակցել միայն ակտիվ անդամները, ովքեր պարտաճանաչ հաճախում են խմբի հավաքներին:
Ղեկավարներն իրենց տարիների փորձառության շնորհիվ երեխաներին ապահովում են անվտանգ ճամբարով և անմոռանալի հուշերով։
ԱՐԱԼԵԶ Ճամբարի բոլոր ծրագրերը կազմակերպում և իրականացնում են Արալեզ Սկաուտական խմբի առաջնորդական կազմը, ով ամբողջ տարին ստանում է համապատասխան տեսական և գործնական գիտելիքներ, որի միջոցով ճամբարում ջոկատավարի փոխարեն գործում է որպես Առաջնորդ: