- info@aralez.org
- +374 33 99 04 23
- ARALEZ Scouts
Այսօր մեր #Սկաուտական խմբի ղեկավարները նշում են իրենց 15 տարվա սկաուտական գործունեությունը Հայաստանում:
15 տարի շարունակ նրանք ծավալել են Սկաուտական գործունեություն #Հայաստանում՝
պատրաստելով 1000+ ապագա սկաուտներ և լիդերներ,
կազմակերպելով բազմաթիվ սկաուտական ճամբարներ, արշավներ, մարդասիրական, բնապահպանական, հայրենասիրական և մշակութային ծրագրեր:
Այս տարիների ընթացքում մեր խմբի ղեկավարները ձեռք են բերել մեծ փորձառություն և նվիրված կամավոր ծառայել են Հայ ազգին և ի նպաստ Հայրենիքին՝ ուժեղ, ազգային, առաջնորդ և հայրենասեր երիտասարդներ պատրաստելով մեր Հայաստանի փայլուն և պատվաբեր ապագայի համար:
15 Տարի կազմակերպել են՝
35+ Ճամբարներ
750+ օր ճամբարային օրեր
30+ Արշավներ
750+ Սկաուտական ծրագրեր.
կյանքի մեծ մասը նվիրել են մեր սկաուտական գործունեությանը և դրա զարգացմանը:
Շնորհակալ ենք մեր բոլոր պատասխանատուներին Սարօ Թաթյոսի գլխավորությամբ, ովքեր շարունակում են Հայաստանում ծառայել հանուն Աստծուն, Ազգին և Հայրենիքին՝ մեր երիտասարդությանը սկաուտական ոգով և գիտելիքներով հարստացնելով:
Շնորհավորում ենք՝ մաղթելով անսպառ ուժ և երկար տարիների սկաուտական գործունեություն
Թողնել պատասխան