0 +
տարվա գործուներություն
0
ճամբար տարեկան
0 +
ճամբար
0 +
ճամբարականներ

ԱՐԱԼԵԶ ՀԿ-ի անդամները 2008թ.-ից շարունակ կազմակերպել են բազմաթիվ վրանային ճամբարներ` Դիլիջանում, Սևանում, Վանաձորում, Գուգարքում և այլ վայրերում:

ԱՐԱԼԵԶ Ճամբարը գործում է տարվա ընթացքում, կազմակերպելով հատուկ նպատակաուղված ճամբարներ ամառ, ձմեռ, գարնան և աշնան, օրինակ բնության մեջ գոյատևման ողջ մնալու արվեստի ճամբար, դաշտային առաջին օգնության ճամբար, և այլ:

Մասնակիցները ճամբարի ընթացքում ստանում են այնպիսի գիտելիքներ, որոնք ձեռք բերելու համար հարկավոր է լինելու տարբեր ակումբներ հաճախել, և այդ ընթացքում, երբ մասնակիցները իրենց սովորած գիտելիքները հաջողությամբ տիրապետեն, ստանում են կրծքանշններ, և ճամբարի ավարտին բոլորը կարողանալու են հպարտանալ իրենց կրծքանշաններով,  որոնք ապացույց են լինելու նրանց նոր ձեռք բերած գիտելիքներին և հաղթահարած փորձառություններին:

Ծրագրերի մատչելիությունն ապահովելու համար, ծրագրերի մասնակցության արժեքի մեծ մասը վճարում է ԱՐԱԼԵԶ ՀԿ-ն, իսկ սոցիալապես անաապահով ընտանիքների երեխաները մասնակցում են անվճար, այդ պատճառով խմբի ծրագրերին կարող են մասնակցել միայն ակտիվ անդամները, ովքեր պարտաճանաչ հաճախում են խմբի հավաքներին:

Ղեկավարներն իրենց տարիների փորձառության շնորհիվ երեխաներին ապահովում են անվտանգ ճամբարով և անմոռանալի հուշերով։

ԱՐԱԼԵԶ Ճամբարի բոլոր ծրագրերը կազմակերպում և իրականացնում են Արալեզ Սկաուտական խմբի առաջնորդական կազմը, ով ամբողջ տարին ստանում է համապատասխան տեսական և գործնական գիտելիքներ, որի միջոցով ճամբարում ջոկատավարի փոխարեն գործում է որպես Առաջնորդ:

Գլխավոր հովանավորներ

Previous slide
Next slide

Այս տարի մեծ բարերարի շնորհիվ, ԱՐԱԼԵԶն ունեցավ մշտական ճամբար Սևանում, իսկ նվիրատուն ցանկացավ մնալ անհայտ:

error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White