ARALEZ NGO

7% funded

Աջակցեք այս ծրագրին և ապահովեք «Արալեզ»-ի առօրյա գործունեության ֆինանսավորումը, որի մեջ մտնում է կամավորների, տարածքի, ճանապարհածախսի և մեր բարեգործական ծրագրերի ծախսը:

AMD
 
Select Payment Method
Personal Info

Donation Total: 5,000 AMD

Մեկամյակ

Հուլիսի 2-ն ԱՐԱԼԵԶի պաշտոնական հիմնադրման օրն է:

Արալեզ Բարեգործական ՀԿ-ի հիմնադրությունը շատ հետաքրքիր պատմություն ունի՝ սկսած նպատակներից և հասած անվանումին:

2016թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմին, մեր նույն հիմնադիր անդամները համախմբվեցին և սկսեցին կազմակերպել աջակցություն սահմանին, բարեբախտաբար քառօրյա պատերազմը կարճ տևեց, բայց դժբախտաբար ունեցանք վիրավորներ և զոհեր:

Մեր առաքելությունը կատարեցինք առանց որևէ ֆեյսբուքյան գովազդների և կամ անվանում ունենալու, այլ ընդամենն ազգասեր և հայրենասեր ընկերներով մեր փոքր աջակցությունը ցուցաբերեցինք մեր Հայ Զինվորին:

Տարիներն անցան, և հանկարծ զարթնեցինք սեպտեմբերի 27-ին Արցախից լուրով՝ պատերազմ է:

Մենք այդ ժամանակ՝ լինելով այլ մի խմբի պատասխանատուներ, փորձեցինք մեր խմբի ծավալներով աջակցել մեր տարհանված հայրենակիցներին, բայց հասկացանք, որ մենք կարող ենք ավելի մեծ մասշտաբի օգուտ տալ մեր սահմանին կանգնած առյուծի պես կռվող մեր եղբայրներին՝ զինվորներին: 

Հասկանալով, որ այդ ժամանակ մեր խումբը  մանկապատանեկան խումբ է, և մեր այդ խմբի գործունեությունը սահմանափակ էր, հետևաբար համախմբվեցինք մեր լեգենդար հրամանատար ազգի հերոս Գեներալ Մայոր Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի,  և նրա շտաբի պետ՝ փ. Գնդապետ Արմեն Բայրամյանի և մի շարք այլ հերոս հրամանատարների շուրջ:

          Մեր նույն անդամներն, ովքեր հավաքվել էին քառօրյա պատերազմին, կրկին համախմբվեցինք և սկսեցինք գործել որպես Շտաբ՝ չունենալով հստակ անվանում,  մեզ վստահված բոլոր առաջադրանքները մեր թիմը կատարեց մեծ պատասխանատվությամբ:

Պատերազմի ավարտին  շարունակեցինք գործել որպես Շտաբ, և Գեներալ Կոմանդոսը մեզ վստահեց վիրավոր զինվորներին տրամադրել անվասայլակներ և բժշկական պարագաներով աջակցություն հասցնել, որտեղ մեր թիմի անդամները 24 ժամ ռեժիմով՝ կամավորական սկզբունքով, համակարգում և հասնում էինք մեզ դիմող բոլոր վիրավոր զինվորներին:

          Այդ ժամանակ հոգեպես շատ ծանր էր մեր թիմի անդամների համար, քանի որ ամբողջ օրը տեսնում էին մեր վիրավոր տղաների վիճակը։ Օրինակ մի օր, երբ զինվոր տղաներից պատմում էին այսպիսի մի դրվակ․

          «Տղեք, ինձ անվասայլակ է պետք, և չգիտեմ որտեղից վերցնել, մյուսը ասում է, թե դիմի այս Շտաբին, իրենք մինչև քո տունը կհասցնեն: Այդ ժամանակ մեր թիմի անդամներից մեկը՝ լինելով ներկա այդ խոսակցությանը, հետաքրքրվում է և հարցնում, թե այդ ինչ Շտաբ է, իսկ երբ զինվորը մեր հեռախոսահամարն է փոխանցում, մեր թիմի անդամը հպարտությամբ է լցվում, որ տղաները մեր գործունեության մասին լավ կարծիքի են»․․․

          Այդ պատմությունը լսելիս, հասկացանք, որ շփոթմունք էր առաջանում մեր նախաձեռնության «Շտաբ»-ի անվան և պետական Շտաբի միջև, և որոշեցինք անվանում որոշել, որ թյուրիմացություն չլինի և հետագայում խնդիրներ չունենանք այլ մարմինների հետ:

Բայց ավաղ, ոչ մի անուն չկարողացանք գտնել, որ խորհրդանշող կլիներ մեզ և մեր գործունեությանը, մի օր երբ վիրավոր զինվորի մոտից վերադարձա տուն, Աստծո հուշումով համակարգիչս բացեցի և գրեցի  Հայկական դիցաբանություն, և առաջին անվանումը, որ աչքիս երևաց, դա Արալեզն էր, և ուսումնասիրելով այն, հասկացա, որ նշան է ի վերուստ, որ այդ անվանումը տեսա, չէ որ մենք այդ պահին վիրավոր զինվոների հետ էինք աշխատում, և անմահացած հերոսների ընտանիքների հետ:

          Այդ անվանումը բոլոր մեր թիմի անդամներին հավանությանն արժանացավ, և այդպիսով ծնվեց Արալեզ Նախաձեռնությունը։ Ըստ մեզ, թե իբր մի քանի ամիս հետո դրա անհրաժեշտությունը կվերանա, թյուր կարծիք էր։ Այլ իրադարձութուններ և հանգամանքներ մեզ ստիպեցին, որ վերանայենք մեր մոտեցումը, իսկ Հունիսի 30-ին մեր թիմի անդամներով գրանցեցինք ԱՐԱԼԵԶն որպես Բարեգործական Հասարակական Կազմակերպություն Հայաստանում, որի հաստատումն եղավ հուլիսի 2-ին:

          Սարօ Թաթյոսի գլխավորությամբ և նախաձեռնությամբ կազմավորվեց ԱՐԱԼԵԶն ու գործունեությունը։ Նշենք, որ Սարօ Թաթյոսը  մանկությունից ծառայել է մի շարք մեծ հայկական միություններում՝ միշտ կարևորելով, թե ինչ պայմաններում է կամ նպատականերով է ստեղծվել այդ միությունները,  ցանկացել է գալիք սերունդներին (ովքեր տարիների ընթացքում կմիանան մեր Արալեզներին և միասին կշենացնեն այն),  երբ հարցնեն, թե ինչու Արալեզ կամ ոնց ստեղծվեց Արալեզը, ապա կկարդան և կհասկանան, թե մեր խումբը Աստծո կամքով և հուշով ստեղծվեց և կոչվեց ԱՐԱԼԵԶ:

Շնորհավորում ենք բոլոր Արալեզներին, և հույսով ենք, որ դուք կնշեք մեր Արալեզի 151-րդ ամյակը

Հարգանքով և երախտագիտությամբ մեր Արալեզներին

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *