«ԱՐԱԼԵԶ» Բարեգործական ՀԿ-ն՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ, հրավիրում է Ձեզ մասնակցելու ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառմանը, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 09:00-18:00 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար:
Ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:
Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
Այս տարի նույնպես, ականատես կլինեք խմբի կողմից իրականացվող վերամշակման գործընթացին (կարող է չեղարկվել եղանակային վատ պայմանների պատճառով):