- info@aralez.org
- +374 33 99 66 0423
- ARALEZ Scouts
Menu
Կամավորություն անելու և փորձ ձեռք բերելու հնարավորություն ԱՐԱԼԵԶ ՀԿ-ի «Բարեգործական Խոհանոց» ծրագրում, որն իրականացվում է ԳԼՈՎՈ սննդի առաքման ծառայության հետ համագործակցության շրջանակներում։
Փնտրում ենք կամավորների, ովքեր կարող են միանալ արալեզներիս հուլիս և օգոստոս ամիսներին, ուրախ կլինենք, եթե կամավորությունը լինի շարունակական։
Միանալու եք «Բարեգործական Խոհանոց» ընթացիկ ծրագրին, որում ձեր պարտականությունը լինելու է կազմակերպել սննդի ստանալու և բաժանելու գործընթացը՝ 50 ժամը լրացնելու դեպքում կստանաք հավաստագիր:
Անհրաժեշտ է, որ կամավորը ժամը 13։30-21։00 գտնվի Արալեզ կենտրոնում՝ Մամիկոնյանց 58, դիմավորի առաքչին, ապա մուտքագրի տվյալները և ստացած սնունդը փոխանցի հերթական Շահառուին։ Աշխատանքը ցույց կտանք և կսովորեցնենք օնլայն մուտքագրման համակարգից օգտվել։
Կամավորության ժամերը քննարկելի են, եթե ցանկանում եք աջակցել ծրագրին դառնալով կամավոր, ապա խնդրում ենք միանալ, ինչպես նաև գրեք նամակ մեր էլ․ հասցեին՝ info@aralez.org-ին, նշելով Ձեզ հարմար օրերն ու ժամերը։
Սիրով կսպասենք, նշենք, որ շուրջ տարի արալեզներս կամավոր իրականացնում ենք ծրագիրը՝ գերադասելով հանրային շահը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝ զանգահարելով +374 33 99 04 23
Գրանցման վերջնաժամկետն ավարտվել է