- info@aralez.org
- +374 33 99 04 23
- ARALEZ Scouts
Մուսա լեռան տոնակատարություն (Մուսալեռի օր, Սուրբ Խաչի օր, Մուսալեռի հաղթանակի օր, Մուսալեռցիների տոն) Մուսա լեռան հերոսամարտը ոգեկոչող ամենամյա տոնակատարություն, որը տեղի է ունենում սեպտեմբերի երրորդ կիրակի օրը՝ Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում։ Տոնը ընդգրկվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում:
Այս տարի միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին։ Սեպտեմբերի 23-ից Արալեզի կամավորների թիմը կսկսի հարիսայի պատրաստման գործընթացը։
Մուսա լեռան տոնակատարության միջոցառման աշխատանքներին՝ կամավոր սկզբունքով, կարող եք միանալ, եթե լրացել է Ձեր 18 տարեկանը և պատրաստ եք միանալ այդ 2 օրերին (սեպտեմբերի 23-ից սկսվում է հարիսայի պատրաստումը, որը տևում է ողջ գիշեր)։
Հավաստագիր տրվում է այն կամավորներին, ովքեր բարեխղճորեն կատարել են իրենց ստանձնած աշխատանքները և ցուցաբերել են բարեկիրթ վարք։
Գրանցման վերջնաժամկետն ավարտվել է