Սկաուտական խմբին մեծ նվիրատվություն

Մեր ուրախությունը չափ ու սահման չունի` մեր շնորհակալությունը հայտնելու համար 3×5-երը քիչ են:
Մեր խմբի ապագան և գոյատևումը ապահովվեց Հայաստանում, Արալեզի Սկաուտները գործելու են, շատանալու են, և նրանց կանչերը, երգերը և եռանդը լցվելու է ողջ Հայրենի հողում:

Մեր խումբը խոշոր հանգանակություն ստացավ՝ 10’000 ԱՄՆ Դոլար, որի միջոցով սկաուտները կարողանալու են իրականացնել Արշավներ, բանակումներ, կիրակնօրյա հավաքներ և այլ:

Ողջ Սկաուտական խմբի անդամների կողմից շնորհակալություն ենք հայտնում Տեր և Տիկին Հրայր և Աննա Հովնանյան Ընտանիքի հիմնադրամին:

Սկաուտական խոստումով Ձեզ երաշխավորում ենք, որ Ձեր նվիրատվության շնորհիվ, ունենալու ենք լավագույն Սկաուտական խումբը Հայաստանում:

Մի’շտ, Պատրաստ…

Եթե ցանկանում եք Ծանոթանալ Արալեզի Սկաուտական խմբի ծրագրին և դուք էլ մեզ աջակցեք հանագանակություն կատարելով, ապա այցելեք՝ 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱԼԵԶ ՍԿԱՈՒՏՆԵՐԻՑ

One Comment

  • Saro Tatios Saro Tatiosասում է՝

    Եթե լավ բան ես անում, մաքուր ես աշխատում, Աստված միշտ քո կողքին է:
    Շնորհակալ եմ մեր բարերարին, ում շնորհիվ կարողանալու եմ փրկել իմ խումբը, և ՀՀ-ում իմ ապրած տարիների նվիրվածությունս և կամավորությունս շարունակելու եմ…
    Մեր Արալեզի Սկաուտական խումբը ստացավ խոշոր նվիրատվություն 10’000 ԱՄՆ Դոլար, և ի փառք Աստուծոյ, մեր խումբը չի գործում միայն Երևանում, այլ գործում է նաև Սպիտակում և շուտով (մինչև ամառ), Վանաձորում, Արցախ Մարտունի շրջանում, Արցախ Ստեփանակերտում:
    Շողա՛ հավերժ, Արալեզ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White