ARALEZ SHTAP Projects

ԱՐԱԼԵԶ ՇՏԱԲի ծրագրեր

0 /7
հերթապահություն
0 +
ուղղությամբ աջակցություն

ԱՐԱԼԵԶ-ների շարքերում, ունենք մի շարք հանաճարեղ մարդիկ, ովքեր ուսումնասիրելով և հասկանալով մարտական խնդիրները, որ մեր առաջնագծի զինվորները կարիք ունեն, և պատերազմի օրերին շուկայում անհրաժեշտ տեխնիկայի պակասությունը, նախաձեռնեցին տեխնիկայի հատուկ ջոկատ, որոնց դիմաց դրված խնդիրների համար պետք էր գտնել համապատասխան և պրակտիկ լուծումներ:

Մեր թիմը կարողացավ մի շարք խնդիրներ լուծել, որոնցից շատերը չենք կարող բացահայտել պահպանելու համար այդ լուծումների արդիականությունը, իսկ որպես օրինակ, թիմը կարողացավ մեր զինվորների և հատուկ ջոկատների գիշերային ապահով շարժ ապահովել թշնամու աչքից հեռու։

Մինչ այս պահին, նույն թիմը պատրաստում է համապատասխան տեխնիկաներ, որոնց մասերը տրամադրվում են նվիրատուների կողմից, իսկ այդ տեխնիկաներն այս պահին գտնվում են մեր սահմանապահ զինվորների տրամադրության տակ:

Հասկանալով, որ տեխնիկական լուծումներ տրամադրելը պահանջում են հսկայական միջոցներ, շարունակում ենք դիմել մեր հայրենակիցների աջակցությանը, որոնց շնորհիվ կարողանալու ենք բոլոր մեր դիրքերը մեր թիմի ստեղծած տեխնիկաները տրամադրել:

Ովքեր ցանկանում են աջակցել, կարող եք դիմել մեզ և Ձեր գաղտնապահությամբ կարող ենք Ձեր հետ կիսվել մեր մտահաղացումները:

Ինչպե՞ս ենք աշխատում

Յուրաքանչյուր ապրանք, որ մեզ տրամադրվում է, գրանցվում է մեր կողմից ստեղծված բազայում, ուր նշվում է նվիրատուի տվյալները, և նրա նվիրած ապրանքները․ մեր թիմը սեփական ուժերով հասցնում է այն համապատասխան վայր: Ապրանքները հանձնում ենք իրենց հասցեատերերին միայն մեր թիմի սեփական աչքերով դրանց կարիքը հաստատելուց հետո` համապատասխան ստորագրված ստացագրերի միջոցով: ԵՎ ամենակարևորը, որ մեր թիմը ոչ մի դեպքում օգնություն տրամադրելիս ոչ մի «լայվ / ուղիղ եթեր» կամ զինվորների / քաղաքացիների չի լուսանկարում:

Գլխավոր հովանավորներ

Անհատ քաղաքացիների կողմից
Ճանապարհածախսերը և համակարգված կազմակերպչական աշխատանքները՝ ԱՐԱԼԵԶ ՇՏԱԲ-ի կամավորների կողմից
Previous slide
Next slide
Saro Tatios President of Aralez NGO

Ծանոթանալ

Ուշադրություն!! Յուրաքանչյուր ֆինանսական կամ ապրանքի տեսքով նվիրատվություն ամբողջությամբ ծառայում է միայն մեր սահմաններին կանգնած տղաներին, և ոչ մի գումար չի օգտագործվում այլ ծրագրերի ֆինանսավորման, անձնական ծախսերի՝ ճանապարհածախս, գիշերակաց և այլն, ինչպես նաև կազմակերպության վարչական ծախսերի:

ԱՌԱՋՆԱԳԾԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԱԳԱՆԵՐ

ԱՐԱԼԵԶ-ների կամավորները երկու օրը մեկ համակարգված տրամադրում են անհրաժեշտ պարագաներ մեր առաջնագծի զինվորներին և ազատամարտիկ կամավորներին։ Աջակցել ցանկացողները կարող են դիմել մեզ՝ ներքևում նշված տվյալներով:

Բոլոր անհրաժեշտ պարագաները համակարգված են համպատասխան մարդկանց հետ, և հաստատված` մեր ԱՐԱԼԵԶ-ների աչքերով:

Սույն ցուցակը թարմացվում է ըստ նոր տվյալների և պահանջների

Բոլոր ստացած օժանդակությունները գրանցվում եմ, ցուցակագրվում են, և դուք կստանաք առցանց հատուկ մուտք, որի միջոցով կկարողանաք տեսնել մուտքագրված ապրանքի տվյալները, ելքի մատյանի տվյալները, հասցեատերը և ծախսերի դեպքում վճարման անդորրագրերը:

Ծանոթացեք մեր աշխատանքային սկզբունքներին սեղմելով այստեղ

ԱՐԱԼԵԶների շնորհիվ հասցրած աջակցությունները

Գարտեզին չեն տեղադրվել առաջնագծի մեր տղաներին հասցրած աջակցությունների գաղտնիության նկատարումներից ելնելով

Գարտեզում բոլոր նշված կետերը հավաստաիացնում ենք և ցանկացած պահին կարող ենք փաստաթղթերով յուրաքանչյուրը ապացուցել

Չի ներառում այն աջակցությունները որոնք իրականացվել են 2020թ.-ին

ԱՐԱԼԵԶ-ների շարքերում, ունենք մի շարք հանաճարեղ մարդիկ, ովքեր ուսումնասիրելով և հասկանալով մարտական խնդիրները, որ մեր առաջնագծի զինվորները կարիք ունեն, և պատերազմի օրերին շուկայում անհրաժեշտ տեխնիկայի պակասությունը, նախաձեռնեցին տեխնիկայի հատուկ ջոկատ, որոնց դիմաց դրված խնդիրների համար պետք էր գտնել համապատասխան և պրակտիկ լուծումներ:
error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White