ARALEZ SHTAP Projects

ԱՐԱԼԵԶ ՇՏԱԲի ծրագրեր

0 /7
հերթապահություն
0 +
ուղղությամբ աջակցություն

Մեր ԱՐԱԼԵԶ-ները՝ հենց առաջին օրվանից, վստահեցին միայն սեփական անդամներին՝ զինվորներին տրամադրված աջակցությունները անձամբ հասցնելու առաջնագծի զինվորներին, և ոչ երրորդ անձանց պահեստներին:

Յուրաքանչյուր ապրանք, որ մեզ տրամադրվում է, գրանցվում է մեր կողմից ստեղծված բազայում, որտեղ նշվում է նվիրատու անձի տվյալները, և նրա նվիրած ապրանքները։ Մեր թիմը սեփական ուժերով հասցնում է համապատասխան վայր, իսկ այդ ապրանքները հանձնում են նրանց հասցեատերերին՝ միայն մեր թիմի սեփական աչքերով դրանց կարիքը հաստատելուց և համապատասխան ստորագրված ստացագրերի միջոցով, և ամենակարևորը, որ մեր թիմը ոչ մի դեպքում օգնությունները տրամադրելիս ոչ մի «լայվ / ուղիղ եթեր» կամ զինվորների / քաղաքացիների չի լուսանկարում:

Պատերազմի օրերին բոլոր առաջնագծի շարժերը համակարգվում էին լեգենդար հրամանատար՝ «Կոմանտոս» Արկադի Տեր-Թադևոսյանի և Դոսաֆի Շտաբի պետ՝ Փոխգնդապետ Արմեն Բայրամյանի կողմից, և մինչ այսօր նույնպես համակարգվում են Փոխգնդապետի կողմից։

Հպարտ ենք, որ մեր թիմը պատերազմի օրերին առաջնորդվել է Կոմանդոսի հրամանատարությամբ՝ այս պահին շարունակելով աշխատել նրա քայլերով:

Ինչպե՞ս ենք աշխատում

Յուրաքանչյուր ապրանք, որ մեզ տրամադրվում է, գրանցվում է մեր կողմից ստեղծված բազայում, ուր նշվում է նվիրատուի տվյալները, և նրա նվիրած ապրանքները․ մեր թիմը սեփական ուժերով հասցնում է այն համապատասխան վայր: Ապրանքները հանձնում ենք իրենց հասցեատերերին միայն մեր թիմի սեփական աչքերով դրանց կարիքը հաստատելուց հետո` համապատասխան ստորագրված ստացագրերի միջոցով: ԵՎ ամենակարևորը, որ մեր թիմը ոչ մի դեպքում օգնություն տրամադրելիս ոչ մի «լայվ / ուղիղ եթեր» կամ զինվորների / քաղաքացիների չի լուսանկարում:

Գլխավոր հովանավորներ

ԿՈՄԱՆԴՈՍ Արկադի Տեր-Թադևոսյան
Հայկ Տեր-Թադևոսյան
Փոխգնդապետ՝ Արմեն Բայրամյան
Անհատ քաղաքացիների կողմից
Ճանապարհածախսերը և համակարգված կազմակերպչական աշխատանքները՝ ԱՐԱԼԵԶ ՇՏԱԲ-ի կամավորների կողմից
Previous slide
Next slide
Saro Tatios President of Aralez NGO

Ծանոթանալ

Ուշադրություն!! Յուրաքանչյուր ֆինանսական կամ ապրանքի տեսքով նվիրատվություն ամբողջությամբ ծառայում է միայն մեր սահմաններին կանգնած տղաներին, և ոչ մի գումար չի օգտագործվում այլ ծրագրերի ֆինանսավորման, անձնական ծախսերի՝ ճանապարհածախս, գիշերակաց և այլն, ինչպես նաև կազմակերպության վարչական ծախսերի:

ԱՌԱՋՆԱԳԾԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԱԳԱՆԵՐ

ԱՐԱԼԵԶ-ների կամավորները երկու օրը մեկ համակարգված տրամադրում են անհրաժեշտ պարագաներ մեր առաջնագծի զինվորներին և ազատամարտիկ կամավորներին։ Աջակցել ցանկացողները կարող են դիմել մեզ՝ ներքևում նշված տվյալներով:

Բոլոր անհրաժեշտ պարագաները համակարգված են համպատասխան մարդկանց հետ, և հաստատված` մեր ԱՐԱԼԵԶ-ների աչքերով:

Սույն ցուցակը թարմացվում է ըստ նոր տվյալների և պահանջների

Բոլոր ստացած օժանդակությունները գրանցվում եմ, ցուցակագրվում են, և դուք կստանաք առցանց հատուկ մուտք, որի միջոցով կկարողանաք տեսնել մուտքագրված ապրանքի տվյալները, ելքի մատյանի տվյալները, հասցեատերը և ծախսերի դեպքում վճարման անդորրագրերը:

Ծանոթացեք մեր աշխատանքային սկզբունքներին սեղմելով այստեղ

ԱՐԱԼԵԶների շնորհիվ հասցրած աջակցությունները

Գարտեզին չեն տեղադրվել առաջնագծի մեր տղաներին հասցրած աջակցությունների գաղտնիության նկատարումներից ելնելով

Գարտեզում բոլոր նշված կետերը հավաստաիացնում ենք և ցանկացած պահին կարող ենք փաստաթղթերով յուրաքանչյուրը ապացուցել

Չի ներառում այն աջակցությունները որոնք իրականացվել են 2020թ.-ին

error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White