տարվա գործուներություն
0 +
ուս. հաստատություններ
0 +
Սկսած
2010 Թ.
Ընդհ. մասնակիցներ
0 +

«ԱՐԱԼԵԶ» Բարեգործական ՀԿ-ն՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ, ամեն տարի կազմակերպում է «Ծաղկահավաք» ծրագիրը, որը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: 

 

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: 

 

Ծրագրի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում են Արալեզի Սկաուտական խմբի անդամները։

Միջոցառմանը մասնակցում են դեսպաններ, մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ և այլ անհատներ:

 

Ծրագրի ավարտին հավաքված ծաղկաթերթիկների մի մասը վերամշակվում է տեղում, մյուս մասը՝ տրամադրվում  դպրոցներին, որտեղ էլ Արալեզի Սկաուտները կազմակերպում են վերամշակման վարպետաց դասեր՝ աշխակերտներին դարձնելով այդ խորհրդանշական աշխատանքի մասնիկը։

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ՝ զանգահարելով +374 33 99 04 23

 

Ծրագրին մասնակցելու համար, նախապես գրանցվելը պարտադիր է՝ ստորև տեղադրված միջոցառման հայտում, նշելով ժամանակահատվածը: Ծարգրի կազմակերպչական աշխատանքներին կամավորագրվելու համար գրանցվել որպես կազմակերպչական աշխատանքների կամավորագրվում, այդ օրվա կամավոր գրանցվելու համար` անհատ մասնակիցների գրանցում, վերամշակման աշխատանքներին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել նամակ մեր էլ հասցեին (info@aralez.org)` վերնագրի դաշում գրելով վերամշակում։

 

Գլխավոր հովանավորներ

Եթե Ձեր կազմակերպությունը ցանակնում է աջակցել  այս ծրագրին և լինել հովանավոր կարող եք մեզ հետ կապնվել +374 33 990423 հեռախոսահամարով

Յուրաքանչյուր տարի 3000+ անձ մասնակցում է «Ծաղկահավաք» ծրագրին, որին կարող եք աջակցել և ապահովել ծրագրի անհրաժեշտ ծախսերը:

Ձեր աջակցությունը ապահովվելու է 3000+ ակտիվ երիտասարդների կողմից իրականացվող այս ծրագրի շարունակականությունը:

Գոռ Աբգարյան

25 Հունիսի, 2024

Նվիրած գումար
10,000 AMD

Saro Tatios

23 Հունիսի, 2024

Նվիրած գումար
100 AMD

Suren Arzumanyan

19 Մայիսի, 2024

Նվիրած գումար
5,000 AMD

Անանուն

19 Մայիսի, 2024

Նվիրած գումար
5,000 AMD

Arpa Davtyan

24 Դեկտեմբերի, 2023

Նվիրած գումար
10,000 AMD
error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White