ARALEZ SHTAP Projects

ԱՐԱԼԵԶ ՇՏԱԲի ծրագրեր

շահառու
0 +
սկսած
0 թ.

Սեպտեմբեր 27-ից, երբ Արցախահայության ապաստան խնդրողների հոսքը դեպի Հայաստան սկսվեց, մեր տեղակայված կենտրոնը՝ Արաբկիրի Հայորդյաց Տանը, ծառայեց որպես ժամանակավոր ապաստան, որտեղ մեր Հայրենակիցները յուրաքանչյուր օր 200-ից ավել անձ էին հյուրընկալում:

Մեր թիմը TATIOSA ՍՊԸ-ի ռեսուրսներից օգտվելով և Սոցապ նախարարության հետ համագործակցելով նախաձեռնեց մի ծրագիր, որտեղ օգտվելով TATIOSA-ի հյուրանոցների և հյուրատների տվյալների բազայից և հեռախոսավարների տեխնիկական միջոցներից, յուրաքանչյուր օր դիմում էինք ՀՀ-ի բոլոր Հյուրանոցներին և հյուրատներին, որտեղ ովքեր ցանկանում էին հյուրընկալել Արցախի մեր հայրենակիցներին, տվյալները գրանցում էինք՝ հատուկ մեր կողմից ստեղծված բազայում, որը նաև հասանելի էր Սոցապ նախարարության ներկայացուցիչներին:

Յուրաքանչյուր օր՝ ավելի քան 200 անձ, տեղավորվում էին այդ հասցեներում, որոնք մեր թիմը և սոցապ. նախարարությունը ապահովում էր, իսկ ծրագրի ավարտին ավելի քան 6000 Արցախից անձիք գտան ապաստան ՀՀ-ի բոլոր տարածքներում:

Շնորհակալ ենք բոլոր այն հյուրատներին, ովքեր պատասխանեցին մեր զանգերին և ընդունեցին մեր հայրենակիցներին։

նշենք որ բոլոր այդ հյուրանոցների տվյալները մինչ այս պահին պահպանվում են մեր բազայում:

 

Գլխավոր հովանավորներ

ՀՀ-ի Հյուրանոցներ և Հյուրատներ​
Previous slide
Next slide
error: © ARALEZ.org