0 թ.
սկսած
0 +
երեխա տարեկան
0 +
նվերներ
0 +
Ընդհ. երեխա

ԱՐԱԼԵԶ-ներից Սաթենիկ Էլոյանի նախաձեռնությամբ, և անհատ նվիրատուների աջակցությամբ, Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային տոնին նվիրված, Արալեզներն այցելեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Հերոսների երեխաներին՝ մեր հայրենակիցների կողմից մեզ վստահված նվերները հասցնելով մեր Հերոսների երեխաներին:

Այցելության ընթացքում հանդիպեցինք և զրուցեցինք ընտանիքի անդամների և երեխաների հետ, իսկ նրանք մեր ԱՐԱԼԵԶ-ներին հույսով ներշնչեցին, որ նրանց որդին՝ երեխաների հայրը, զոհվեց հանուն Հայրենիքի, ապագայի և ազգի:

Մի հերոսի Մայրիկի մասին կցանկանանք պատմել, նա մեզ պատմեց, թե նրա որդին ինչպես զոհվեց: Վերջինիս հերոսությունը պատմելիս նրա աչքերի մեջ ցավից ավելի շատ իշխում էր հպարտություն, իսկ նրա փոքր որդին, ով նույն ժամանակ գտնվել է զոհված եղբորից մի քանի կմ հեռու, հասկանալով իրեն վստահված պատասխանատվությունը նա ընտրել է իր ջոկատի զինվորներին ապահով վայր հասցնելը՝ չլքելով ջոկատին իր հարազատ եղբորն օգնության հասնելու համար:

Ակնհայտ Հերոսների մայրիկի հպարտությունը կզգա ցանկացածը,հատկապես, երբ նա շեշտեց, որ իր թոռնիկները նույնպես մեծանալու են և նրանց հերոս Հայրիկի հիշատակը վառ պահելու են՝ զինակոչվելու են և չեն խուսափելու պաշտպանել Հայրենիքը, որն իրենց Հայրիկը կյանքի գնով պաշտպանեց:

Քանի Հայ մայրերը ունեն այսպիսի ուժ, մեր ազգը կյանքում չի կործանվի:

Խոնարհվում ենք բոլոր մեր Հերոսների առաջ, և տա Աստված շարունակելու ենք մեր Հերոսների ընտանիքների կողքին լինել:

Հավե’րժ փառք Ձեզ, Հերոս տղերք…

Նշենք, որ սույն ծրագիրը շարունակվում է, և ովքեր ցանկանում են կարող են աջակցել և մենք կհասցնենք այդ նվերները մեր Հերոսների փոքրիկներին

Սույն ծրագրի ապրանքները տրամադրեց՝

Գլխավոր հովանավորներ

Անի Եղիքյան
Հռիփիմե Ավագյան
Անի Ավագյան
Արսեն Խասրադյան
Անուշավան Էլոյան
Հայկ, Աննա և Սուրեն
Արվին Մարության
Աննա Ավագյան
Կասիա Սամուէլեան
Previous slide
Next slide
error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White