ARALEZ NGO

7% funded

Աջակցեք այս ծրագրին և ապահովեք «Արալեզ»-ի առօրյա գործունեության ֆինանսավորումը, որի մեջ մտնում է կամավորների, տարածքի, ճանապարհածախսի և մեր բարեգործական ծրագրերի ծախսը:

AMD
 
Select Payment Method
Personal Info

Donation Total: 5,000 AMD

CATEGORY

Հերոսների Երեխաներին

DETAILS

LOCATION

Հայաստան և Արցախ

START DATA

01/06/2021

PROJECT SIZE

50+ Շահառու

ԱՐԱԼԵԶ-ներից Սաթենիկ Էլոյանի նախաձեռնությամբ, և անհատ նվիրատուների աջակցությամբ, Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային տոնին նվիրված, Արալեզներն այցելեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Հերոսների երեխաներին՝ մեր հայրենակիցների կողմից մեզ վստահված նվերները հասցնելով մեր Հերոսների երեխաներին:

Այցելության ընթացքում հանդիպեցինք և զրուցեցինք ընտանիքի անդամների և երեխաների հետ, իսկ նրանք մեր ԱՐԱԼԵԶ-ներին հույսով ներշնչեցին, որ նրանց որդին՝ երեխաների հայրը, զոհվեց հանուն Հայրենիքի, ապագայի և ազգի:

Մի հերոսի Մայրիկի մասին կցանկանանք պատմել, նա մեզ պատմեց, թե նրա որդին ինչպես զոհվեց: Վերջինիս հերոսությունը պատմելիս նրա աչքերի մեջ ցավից ավելի շատ իշխում էր հպարտություն, իսկ նրա փոքր որդին, ով նույն ժամանակ գտնվել է զոհված եղբորից մի քանի կմ հեռու, հասկանալով իրեն վստահված պատասխանատվությունը նա ընտրել է իր ջոկատի զինվորներին ապահով վայր հասցնելը՝ չլքելով ջոկատին իր հարազատ եղբորն օգնության հասնելու համար:

Ակնհայտ Հերոսների մայրիկի հպարտությունը կզգա ցանկացածը,հատկապես, երբ նա շեշտեց, որ իր թոռնիկները նույնպես մեծանալու են և նրանց հերոս Հայրիկի հիշատակը վառ պահելու են՝ զինակոչվելու են և չեն խուսափելու պաշտպանել Հայրենիքը, որն իրենց Հայրիկը կյանքի գնով պաշտպանեց:

Քանի Հայ մայրերը ունեն այսպիսի ուժ, մեր ազգը կյանքում չի կործանվի:

Խոնարհվում ենք բոլոր մեր Հերոսների առաջ, և տա Աստված շարունակելու ենք մեր Հերոսների ընտանիքների կողքին լինել:

Հավե'րժ փառք Ձեզ, Հերոս տղերք...

Նշենք, որ սույն ծրագիրը շարունակվում է, և ովքեր ցանկանում են կարող են աջակցել և մենք կհասցնենք այդ նվերները մեր Հերոսների փոքրիկներին

Սույն ծրագրի ապրանքները տրամադրեց՝

  • Անհատներ՝ Անի Եղիքյան, Հռիփիմե Ավագյան, Անի Ավագյան, Արսեն Խասրադյան, Անուշավան Էլոյան, Հայկ, Աննա և Սուրեն

  • ԱՐԱԼԵԶ-ի Կամավորներ

 

Եթե ցանկանում եք աջակցել այս ծրագրին կարող եք հանգանակություն կատարել ներքևում:

 

Ընդհանուր նվիրատվություններ

1% funded
Մեր բարերարների շնորհիվ կարողացանք 8,750 AMD դրամ հավաքել մեր նախատեսած 1,000,000 AMD դրամից: Աջակցեք այս ծրագրին
 

Շնորհակալ ենք մեր Բարերարներին

ԱՄ

Արվին Մարության

December 5, 2021

Amount Donated
5,000 AMD
ԱԱ

Աննա Ավագյան

December 5, 2021

Amount Donated
3,000 AMD
ԿՍ

Կասիա Սամուէլեան

December 5, 2021

Amount Donated
750 AMD

Նոր տարին Հիվանդանոցում

PREV

Տեղահանվածների Կացության Ապահովում

NEXT