- info@aralez.org
- +374 33 99 66 0423
- ARALEZ Scouts
Menu
1915թ.-ից ի վեր, անգամ աշխարհը և, մասնավորապես, հայը չի խաղաղվել, չի մոռացել հայոց պատմության ամենամուգ եւ գորշ էջը…
Մեծ եղեռնի տարելիցին ընդառաջ Արալեզ Սկաուտական խումբը կազմակերպում է մոմավառություն, որը տեղի կունենա Կարապի լճի տարածքում՝ ապրիլի 22-ին:
Մոմավառության նպատակն է ամեն տարի 3500 մեծ եղեռնի զոհերի անվանական մոմ վառել և նրանց անունը մի անգամ ևս բարձր հիշատակել, որի համար, յուրաքանչյուր տարի ԱՐԱԼԵԶ-ի սկաուտները մոմերի վրա տեղադրում են զոհվածների անունն ու ազգանունները, ինչը հավաքագրված է արխիվներից և անհատներից:
Յուրաքանչյուր տարի ցավն ու հպարտությունը խառնվում էին իրար. հպարտություն էր տեսնել, թե ինչպես են փոքրից մեծ, առանց տրտմելու, ժամերով կանգնում լճի եզրին՝ հպարտ բռնում եռագույնը, իսկ երբ անբողջ լիճը պատվում է մոմերով՝ անհնար է առանց հուզվելու կանգնել:
Սա մի առիթ էր ցույց տալու համար, որ մեր վերքերը դեռ բաց են, իսկ Արալեզի սկաուտական խումբը խոստանում է, որ այս անվանական մոմավառությունը կլինի շարունակական` հավաքագրելով նահատակների անուններն ու ազգանունները եւ առ նրանց հոգիների հանգստության՝ մոմավառության կազմակերպմամբ…
Յուրաքանչյուր տարի միջոցառումը մեծ արձագանք է գտնում ոչ միայն քաղաքացիների շրջանում, այլ նաեւ ԶԼՄ-ներում…
Հայոց մեծ վիշտը այնժամ կթաղվի , երբ որ աշխարհը խորքից խաղաղվի: Հ.Շիրազ
Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ՝ +374 33 99 04 23 հեռախոսահամարով