ԱՐԱԼԵԶ Ճամբարը կազմակերպում է հատուկ գործնական դասընթաց-ճամբար՝ ինչպես գոյատևել ցուրտ պայմաններում։ Գործնական դասընթացն իրականացնելու է գնդապետ Ալեքսան Մինասյանը, ով տարիներ շարունակ մարզել է հազարավոր ծառայողներ: Գնդապետի Կենսագրությանը կարող եք ծանոթանալ սեղմելով այտեղ
Ճամբարի բնութագիր
- Ճամբարի տևողությունը ՝1 գիշեր / երկու օր
- Նպատակ՝ ցուրտ պամաններում գոյատևման հմտություններ, ապաստարանների պատրաստում և դաշտային առաջին օգնություն
- Սնունդ տրամադրվելու է ճամբարում
- Ավտոբուսը շարժվելու է ԱՐԱԼԵԶ Կենտրոնից՝ Մամիկոնյանց 58 ժամը 10:00-ին
- Գիշերելու պայմանները՝ Վրանային կամ ինքնաստեղծ ապաստարանում
Մասնակցության պայմաններ
- 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ կարող է գրանցվել և մասնակցել
- Ունենալ զինվորական համազգեստ
- Ունենալ մասնակցության համար սահմանված անհրաժեշտ պարագաները (տեսնել ներքևում)
- Արալեզ Սկաուական խմբից կարող են մասնակցել 13 տարեկանից բարձր Առաջին Կարգ հանդիսացող սկաուտները՝ 5000 Դրամով
Ուշադրություն
- Չի թյուլատրվում մասնակցել, եթե ունեք որևե առողջական խնդիր
- Լինել ֆիզիկապես և հոգեպես պատրաստ դիմակայելու ցուրտ եղանակային պայմաններին
- Ոգելից խմիչքից օգտվել չի թյուլատրվում
Գրանցվելու համար այցելեք՝ https://scout.am/activities/wintersurvivalcamp2023