Ծրագրերի և միջոցառումների կազմակերպման ներածություն

Երբ


Կիրակի, 12 Փետրվարի, 2023    

3:00 ե. — 7:00 ե.

Միջոցառման տեսակ

ԱՐԱԼԵԶ-ի «Միություն Ի Զորություն» նախաձեռնության Միասնական Հարթակում անվճար կազմակերպվում է Ծրագրերի և միջոցառումների կազմակերպման ներածական դասընթաց կամավորների և կազմակերպությունների համար։

Դասընթացը տեղի է ունենալու կիրակի օրը՝ 12/02/2023թ.-ին, Արալեզ Կենտրոնում՝ Մամիկոնյանց 58 հասցեում, ժամը 15:00-ից 19:00

Առաջին դասը լինելու է ծրագրերի և միջոցառումների կազմակերպչական աշխատանքների ներածական դասընթաց և պարունակելու է բոլոր այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են հաջող ծրագիր կազմակերպելու համար: Հաջորդիվ դասընթացները լինելու են խորացված դասընթացներ՝ յուրաքանչյուր մասնիկի վրա անրադառնալով։
Դասընթացների ավարտին մասնակիցներն իրենց ձեռքբերած գիտելիքները կիրառելու են իրականացնելով ԱՐԱԼԵԶի ամենամեծ ծրագրերից մեկը, որին մասնակցում են տարեկան 3000-4000 մասնակից:

Բոլոր դասընթացներին մասնակցած և քննությունները հաջող հանձնած մասնակիցը ստանալու է համապատասխան վկայական:
Կարող են մասնակցել Միասնական Հարթակում գրանցված բոլոր կամավորները և Կազմակերպությունները՝ մասնակցությունն անվճար է:

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝ +374 60 701 702 հեռախոսահամարով 14:00-ից 20:00

Ծրագրի մասնակցությունն անվճար է

error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White