Menu
ԱՐԱԼԵԶ Բարեգործական ՀԿ-ն՝ ՕՍՄ Հիմնադրամի օժանդակությամբ, իրականացնում է ՕՍՄ (Հզոր) ծրագիր քաղցկեղով հիվանդ երեխաների համար:
Ծրագրի նպատակն է երեխաներին տրամադրել ճանապարհային քարտեզ, ըստ որի՝ մանկական պատմության և ներկելու գրքի շնորհիվ, երեխային պարզ կլինի բոլոր այն ճանապարհը, որ նա պետք է անցնի հասնելու հաղթանակին՝ հաղթահարելով հիվանդությունը:
Այս միտքը ծնվել է 10 տարի առաջ, որն այսօր կյանքի կոչվեց։ Այս ծրագիրը մեր սրտերում ունի հատուկ տեղ, քանի որ տարիներ առաջ, նույն այս ծրագրի վրա աշխատող մեր սկաուտական խմբի կամավորներից՝ Մինելին ախտորոշվեց քաղցկեղով, և երկար պայքարից հետո նա հեռացավ մեզանից: Այս պաճառով, գիրքը նվիրվում է մեր Մինելիի հիշատակին։ Հույսով ենք, որ երեխաները գրքի միջոցով կխիզախանան և տեսնելով գրքի հերոսի պատմությունը կընդունեն իրենց տրված մարտահրավերը և կհաղթահարեն չարաբաստիկ Հիվանդությունը:
Գիրքը տրամադրվելու է անվճար՝ բոլոր այն բժշկական հաստատություններին, որտեղ բուժում են ստանում քաղցկեղով հիվանդ երեխաները:
Ծրագրին կարողեք ծանոթանալ ստորև տեղադրված հղումով՝
Կամավորներին հրավիրում ենք նաև մասնակցել ՕՍՄ (Awesome) նախագծին։ Ձեր օգնությամբ այս գիրքը կյանքի կկոչենք:
Կամավորնրեից սպասվում է հետևյալը՝
Կամավորները կարող են ընտրել այն թիմը, որում կցանկանան կամավորագրվել և մասնակցել աշխատանքներին
Կամավորական հավաստագիր, որում կարտացոլվի կամավորի ողջ աշխատանքը, կտրամադրվի այն կամավորներին, ովքեր՝
Եթե գրանցվել եք հարթակում խնդրում ենք մուտք գործել, եթե ոչ, ապա խնդրում ենք գրանցվել հարթակում