Սիրելի՛ կամավորներ,
հրավիրում ենք ձեզ մասնկացեելու այս տարվա ԱՐԱԼԵԶի ամենամյա ամառային ճամբարին՝ որպես կամավոր ջոկատավար։
Ճամբարը տեղի կունենա հուլիսի 7-ից մինչև օգոստոսի վերջ՝ 7 օրյա հերթափոխով:
Ճամբարը գտնվում է Սևանի ափին՝ Դրախտիկ գղյուղ չհասած։ Յուրաքանչյուր ջոկատ կազմված է լինելու 10 հոգուց՝ 12-ից 18 տարեկան։
Եթե ցանկանում եք մասնակցել որպես կամավոր ջոկատավար, ապա խնդրում ենք գրանցվել ներքևում:
Կամավորության կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր անձիք:

Ուշադրություն՝
- Բոլոր ջոկատավարների համար կազմակերպվելու է ջոկատավարների և ծրագրերի պատրաստման որակավորման դասընթաց (Դասընթացի ավարտին տրամադրվելու է վկայական)
- Բոլոր մասնակից ջոկատավարները պարտադիր պետք է մասնակցեն ջոկատավարների դասընթացին
- Ճամբարը վրանային է՝ ջոկատավարները գիշերելու են տնակներում
- Ջոկատավարների որակավորման դասընթացները տեղի են ունենալու մայիս ամսում (շաբաթ և կիրակի օրերին)
- Կամավորության վկայական տրամադրվելու է միայն այն կամավոր ջոկատավարին, ով կմասնակցի ճամբարի առնվազը 1 փուլին՝ 7 օր:
- Կարող եք գրանցվել և մասնակցել նվազագույնը մեկ փուլի համար (7 օր)
Կամավորության հնարավորությունները՝
- Ջոկատավար: Ջոկատավարը կարող է գրանցվել և մասնակցել ցանկացած փուլի, որի տևողությունը 7 օր է:
- Խոհանոցի պատասխանատու: Կազմակերպել ճամբարի առօրյա սննդի աշխատանքներն ու գնումները
- Ծրագրերի ղեկավար: Կազմակերպել և իրականացնել ճամբարի առօրյա ծրագրերը
- Գնումների պատասխանատու: Կազմակերպել ճամբարի ամենօրյա գնումները (Պարտադիր պետք է ունենալ մեխանիկական ավտոյի վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենան տրամադրվում է):
- Գլխավոր Ջոկատավար: Կազմակերպել և ղեկավարել ջոկատավարների ամենօրյա աշխատանքներն ու պարտականությունները: (Գլխավոր ջոկատավարը պետք է մասնակցի ճամբարի նվազագույնը 4 հերթափոխերին՝ 7/07-ից 31/07 կամ 01/08-31/08
- Ճամբարի ընդհանուր կազմակերպչական աշխատանքներ: Ճամբարի ընդհանուր ղեկավարի հետ կազմակերպել ճամբարի ընդհանուր գործեր:
ԱՐԱԼԵԶի ղեկավարները 2008թ.-ից կազմակերպում են վրանային ճամբարներ, նրանց ծանոթանալու համար սեղմեք այստեղ: