Երեխաներն երեխաներին

Երբ


Շաբաթ, 24 Հուլիսի, 2021 — Կիրակի, 25 Հուլիսի, 2021    

4:00 ե. — 9:00 ե.

Միջոցառման տեսակ

Հուլիսի 24-ին և 25-ին`ժ. 16:00-21:00, հայ հանրությունը հնարավորություն կունենա տեսնել և ծանոթանալ «Երեխաներն Երեխաներին» խորագրով նկարչական ցուցահանդեսի աշխատանքներին: Ցուցահանդեսին ներկայացվելու են Արցախի երեխաների նկարչական գործերը, որոնք փոքրիկները նկարել են 44 օրյա պատերազմի ընթացքում:
Ցուցահանդեսի նպատակը բարեգործական է: Հասույթը ծառայելու է «Արալեզ» Բարեգործական ՀԿ-ի Արցախի երեխաներին ուղված ծրագրերին:
44 օրյա պատերազմի ընթացքում, երբ Արցախից ժամանած մեր հայրենակիցների ժամանակավոր կացության հարցն էր լուծվում, փոքրիկներն իրենց զգացմունքները և բոլոր մտորումները թղթին էին հանձնում։
Այդ օրերին՝ չնայած Արալեզներիս գերզբաղվածությանը, ժամանակ էինք հատկացնում նաև փոքրիկների համար։
Սիրով հրավիրում ենք այդ նկարների ցուցահանդեսին, որը տեղի կունենա հուլիսի 24-ին և 25-ին։
Նշենք, որ ցուցահանդեսին նաև ներկայացվելու են այլ նկարիչների աշխատանքներ, որոնց վաճառքի հասույթը նույնպես ծառայելու է նույն նպատակին:
error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White