Կամավորների ջանասիրաբար աշխատանքի շնորհիվ մեկ օրում՝ ապրիլի 26-ին, ավարտվեց այս տարվա «Ծաղկահավաք»-ը: Այս տարի առաջին անգամ ծաղկահավաքին զուգահեռ իրականացվեց թղթի վերամշակման գործընթաց։
Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ծաղկաթերթերն անջատվում են ցողունից՝ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար:
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աջակիցներին և մասնակիցներին:
Ովքեր ցանկանում են մասնակցել վերամշակման գործընթացին խնդրում ենք գրել մեր էլ․ հասցեին՝ info@aralez.org, որին պատասխան կնշենք օրն ու վայրը
Թողնել պատասխան