- info@aralez.org
- +374 33 99 04 23
- ARALEZ Scouts
Արալեզի Սկաուտական խմբի Վաշտապետն այցելեց Սպիտակ, ուր հանդիպեց Սպիտակի մասնաճյուղի սկաուտների ծնողներին և ներկայացրեց սկաուտությունը:
Հանդիպմանը ներկա էին ծնողներ և ապագա սկաուտներ, ովքեր մասնակցելու են առաջիկա Սկաուտական բանակումին:
Վաշտապետը ներկայացրեց ներկաներին սկաուտության հիմնադրությունը և այն առավելությունները, որոնք սկաուտները կստանան սկաուտական խմբում ընգրկվելիս:
Նշենք, որ Սպիտակում գտնվող «Փեթակ» Բարեգործական ՀԿ-ն ստանձնել է Արալեզի Սպիտակի Սկաուտական խմբի գործունեության պատասխանատվությունը, և նրանց ջանքերով է, որ կարողացանք ընդգրկել ավելի քան 50 սկաուտներ Սպիտակի մասնաճյուղի Արալեզի Սկաուտական խմբում:
Շնորհակալություն ենք հայտնում «Փեթակ» ՀԿ-ի հիմնադիր Ժիրայր Հովսեփյանին և ՀԿ-ի Նախագահ Լուսինե Ավետիսյանին՝ Սպիտակ քաղաքում Սկաուտության ոգին երիտասարդների մեջ զարգացնելու և տարածելու համար:
Հարկ է նաև նշել, որ Արալեզի Սկաուտական խումբն այս պահին ընդլայնվում է Վանաձորում, Արցախում՝ Ստեփանակերտում և Մարտունու շրջանում:
Շողա՜ հավերժ, Արալեզ…