Երեխաներն Երեխաներին Ցուցահանդես

Հուլիսի 24-ին և 25-ին`ժ. 16:00-21:00, հայ հանրությունը հնարավորություն կունենա տեսնել և ծանոթանալ «Երեխաներն Երեխաներին» խորագրով նկարչական ցուցահանդեսի աշխատանքներին: Ցուցահանդեսին ներկայացվելու են Արցախի երեխաների նկարչական գործերը, որոնք փոքրիկները նկարել են 44-օրյա պատերազմի ընթացքում:

Ցուցահանդեսի նպատակը բարեգործական է: Հասույթը ծառայելու է «Արալեզ» Բարեգործական ՀԿ-ի Արցախի երեխաներին ուղղված ծրագրերին:

44-օրյա պատերազմի ընթացքում, երբ Արցախից ժամանած մեր հայրենակիցների ժամանակավոր կացության հարցն էր լուծվում, փոքրիկներն իրենց զգացմունքները և բոլոր մտորումները թղթին էին հանձնում։

Այդ օրերին՝ չնայած Արալեզներիս գերզբաղվածությանը, ժամանակ էինք հատկացնում նաև փոքրիկների համար։

Սիրով հրավիրում ենք այդ նկարների ցուցահանդեսին, որը տեղի կունենա հուլիսի 24-ին և 25-ին։

Նշենք, որ ցուցահանդեսին նաև ներկայացվելու են այլ նկարիչների աշխատանքներ, որոնց վաճառքի հասույթը նույնպես ծառայելու է նույն նպատակին: 

Ծրագրի մասին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Վերջին նորություններ

Թեմաներ

error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White