Menu
Այսօր Արալեզները պաշտոնապես բացեցին ԱՐԱԼԵԶի Ռազմահայրեանասիրական Սկաուտական՝ ՈՉ քաղաքականացված սկաուտական խումբը, որը հիմնադրվեց Հայաստանում 2021թ. հունիսի 1-ին:
Սկաուտական առաջին հավաքը տեղի ունեցավ Երևանի Հաղթանակի այգում՝ անմար կրակի մոտ, որտեղ սկաուտական երդումը հնչեց և սկաուտական խումբը պաշտոնապես սկսեց իր գործունեությունը:
Սկաուտները երդվեցին հետևյալ երդումով՝
«Երդվում եմ պատվովս, հավատարիմ լինել Աստծուս, Ազգիս և Հայրենիքիս: Միշտ օգնել ուրիշներին և գործել որպես պարտականությանս գիտակից, արի և վեհանձն մարդ: Հնազանդվել Հայ Սկաուտի դավանանքին:
Յուրաքանչյուր Սկաուտ՝ ինչպես զինվորը Բանակոմ, երդում է տալիս իր երկրի դրոշի համար և ստանում է սկաուտական կոչումն ու փողկապը (վզկապը): Նա պարտավոր է իր ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնալ երդմանը, բայց կարևորը այն հոգով յուրացնելն է և ամենայն պատասխանատվությամբ՝ անկախ պայմաններից, ամենօրյա իրագործումը կյանքում:
Նշենք, որ սկաուտական խմբին կարող են միանալ յուրաքանչյուր հայրենասեր և ազգասեր մարդ՝ 8 տարեկանից սկսած Երևանում և Սպիտակ քաղաքում:
Հայ սկաուտի դավանանքները․
Սկաուտի խոսքը նվիրական է
Սկաուտը հնազանդ է
Սկաուտը հավատարիմ և ուղղամիտ է
Սկաուտը միշտ օգնում է ուրիշներին
Սկաուտը բարեկամ է բոլորին և եղբյար բոլոր սկաուտներին
Սկաուտը բարեկիրթ է
Սկաուտը մաքուր հայերեն է խոսում բոլորի հետ և ամեն տեղ
Սկաուտը սիրում, պաշտպանում է կենդանիներն ու բույսերը
Սկաուտը միշտ զվարթ ու խանդավառ է
Սկաուտը աշխատասեր է
Սկաուտը տնտեսող է
Սկաուտը մաքուր է մտքերով, խոսքով և գործով
Սկաուտի երեք սկզբունքներն են՝
Հավատարմություն
Հնազանդություն
Պարկեշտություն
Թողնել պատասխան