Ապրիլի 1-ից մեկանրկվեց ԱՐԱԼԵԶ ՀԿ-ի բարեգործական սննդի տրամադրումը սոցիալապես անապահով ընտանիքների ինչպես նաև հաշմանադամություն և վիրավիրում ստացած 44 օրյա պատերազմի զինվոների ովքեր այս պահին գտնվում են Երևանում և մասնակցում են ինքնազարգացման դասընթացների:
Յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ը մեր կամավորները կազմակերպում են սննդի ստանալու և տրամադրելու աշխատանքները, իսկ երբ հավաքվում է սնունդը կապնվում ենք շահառուների հետ և սնունդը տրամադրում օրը երեք անգամ, այնպես որ յուրաքանչյուր շահառու ստանա մի բաժին սնունդ ամեն օր:
35 օր շարունակ մեր կամավորների և բարերարի շնորհիվ կարողացանք սնունդ տրամադրել մեծաքանակ կարիքավոր ընտանիքների, և վիրավոր զինորներին, իսկ ովքեր ցանկանում են ներգրավվել սույն ծրագրին պարտադիր պետք է գրանցվեն և հերթագրվեն լրացնելով սույն հայտարարության ներքևում տեղադրված հարցաշարը:
Սննդի տրամադրումը լինում է ըստ օրվա ստացած սննդի քանակի և համապատասխան շահառուների քանակի, որտեղ երբ շահառուն ստանում է իր սննդի բաժինը ապա հերթը կրկին կհասնի երբ բոլոր շահառուներ կստանան իրան բաժինը
Շնորհակալ ենք մեր հսկա բարերարին, ում անունը մենք շուտով և մեծ հպարտությամբ կհայտարարենք
Հիշեցնենք որ ԱՐԱԼԵԶ Բարեգործական ՀԿ-ի բոլոր աշխատանքները իրականացնող անձիք կամավորներ են և ոչ մի շահ չեն հետապնդում, և եթե ցանկանում եք ծանաթոնալ մեր Վարչության անդամներին և նրանց անցյալի մասին ապա կարող եք սեղմել այստեղ:
Թողնել պատասխան