- info@aralez.org
- +374 33 99 04 23
- ARALEZ Scouts
Արալեզ Բարեգործական ՀԿ Վարչության անդամներն և Արալեզի Երևանի Սկաուտական խմբի անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի, 2020թ. 44-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Հարգանքի տուրք մատուցվեց Ազգի Զորավար՝ Անդրանիկ Օզանյանին, նաև Ազգի Սպարապետ՝ Վազգեն Սարգսյանին և Ազգի Հերոս՝ Մոնթե Մելքոնյանին:
Սկաուտները նաև այցելեցին Սկաուտական խմբից 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հերոս՝ Արսեն Բեգլարյանին: