Հասարակական Կազմակերպությունների հիմնական սույներից են կամավորները, իսկ կամավորներ գտնելու համար շատ ժամանակ ենք տրամադրում, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսներ՝ հատկապես, երբ ցանկանում ենք իրականացնել ծրագրեր մեր գործունեության հասցեի մարզից/քաղաքից դուրս:
Երբ միության անդամը ծրագիր է հայտարարում միասնական հարթակում, նա կարող է նշել, որ այդ ծրագրի համար հարկավոր են կամավորներ, իսկ երբ անհրաժեշտ քանակի կամավորներն արդեն գրանցվել են, ապա կարող է անջատել և կասեցնել կամավորների գրանցումը:
Միասնական հարթակը կապվում է միության ստեղծած Կամավորների Ազգային Ռեգիստրի հետ, որտեղ կամավորը ստեղծում է իր անձնական հաշիվը հարթակում, և ընտրում է այն գործունեությամբ զբաղով կազմակերպությունները, որոնք իրեն կհետաքրքրեն, ինչպես նաև կարող է որոնել ծրագրեր ըստ ծրագրի ուղղվածության՝ Ճամբարներ, վիրավոր զինվորի աջակցություն, առաջնագծի աջակցություն, և այլն։
Միասնական հարթակի առավելությունները:
- Կամավորների մեկ հարթակ
- Ծրագրերի հասանելիություն (Առանց գովազդի)
- Կամավորների ընդգրկում
- Ծրագրերի որոնում ըստ վայրի և հետագրքրության
Միասնական հարթակը կապվում է միության ստեղծած Կամավորների Ազգային Ռեգիստրի հետ, որտեղ կամավորը ստեղծում է իր անձնական հաշիվը հարթակում, և ընտրում է այն գործունեությամբ զբաղով կազմակերպությունները, որոնք իրեն կհետաքրքրեն, ինչպես նաև կարող է որոնել ծրագրեր ըստ ծրագրի ուղղվածության՝ Ճամբարներ, վիրավոր զինվորի աջակցություն, առաջնագծի աջակցություն, և այլն։
Երբ միության անդամը ծրագիր է հայտարարում միասնական հարթակում, նա կարող է նշել, որ այդ ծրագրի համար հարկավոր են կամավորներ, իսկ երբ անհրաժեշտ քանակի կամավորներն արդեն գրանցվել են, ապա կարող է անջատել և կասեցնել կամավորների գրանցումը:
Կամավորների անձնական տվյալները (բջջ. հեռախոսահամարը) հասանելի կլինի Ձեր կազմակերպությանը, միայն երբ կամավորը կգրանցվի Ձեր ծրագրին Իսկ գրանցված կամավորների տվյալները չի թյուլատրվում կիսվել երրորդ անձնաց հետ
Մեր նպատական է ունենալ ակտիվ գործունեություն, իսկ այն միության անդամները ովքեր չեն հետևում միության գործունեության կանոններին նրանց անդամակցությունն ենթակա է կասեցման:
- Չի կարելի Միասնական հարթակից միայն օգտվել, այլ նաև պետք է օգնել
- Չի կարելի կեղծ ծրագրեր կամ միջոցառումներ տեղադրել
- Չի կարելի կամավորների տվյալները կիսվել այլ կազմակերպության հետ (տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներից ելնելով)
«ԱՐԱԼԵԶ» Միություն Ի Զորություն
© 2024 ARALEZ NGO. All Rights Reserved.