ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Ծրագրեր

Տարիներ շարունակ, ԱՐԱԼԵԶն իրականացնում է ճանաչված «Ծաղկահավաք» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծրագիրը, որտեղ Ապրիլ 24-ին խոնարհված ծաղիկները ստանում են երկրորդ կյանք, վերամշակելով թղթերի, բացիկների և մոմերի: Ամեն տարի մասնակցում են ավելի քան 3000 անհատներ, դեսպանատներ և հաստատություններ:

Ընթացիկ Ծրագրեր

ԱՐԱԼԵԶ Հայաստանի սկաուտական խումբը ամենաակտիվ երիտասարդական խմբերից է, ով գործում է ամբողջ տարին, պատրաստելով ապագա սերնդի առաջնորդներ և սերմացնում է հայրենասիրության և կամավորության ոգին:

ԱՐԱԼԵԶի «Մոմավառություն» նախաձեռնությունը ողջ Երևանն է սպասում ամեն տարի, Ապրիլի 22-ին Կարապի լճում տեղադրվում են ավելի քան 3000 մոմ, որոնց վրա կրում են ցեղասպանության նահատակների անուններն ու ազգանունները, այդպիսով նրանց անունները մի անգամ ևս արտասանելով և նրանց սրբադասված հոգիներին աղոթք հնջեցնելով:

ԱՐԱԼԵԶ Ճամբարը գործում է տարվա ընթացքում, կազմակերպելով հատուկ նպատակաուղված ճամբարներ ամառ, ձմեռ, գարնան և աշնան, օրինակ բնության մեջ գոյատևման ողջ մնալու արվեստի ճամբար, դաշտային առաջին օգնության ճամբար, և այլ:

ԱՐԱԼԵԶ Բարեգործական ՀԿ-ն՝ ՕՍՄ Հիմնադրամի օժանդակությամբ, իրականացնում է ՕՍՄ (Հզոր) ծրագիր քաղցկեղով հիվանդ ՀԶՈՐ երեխաների համար:

2020թ.-ից ԱՐԱԼԵԶը կազմակերպում է մարդասիրական աջակցություն Հայաստանի և Արցախի սահմաններում կանգնած մեր զինվորներին, ծրագիրը կառավարում է ԱՐԱԼԵԶ ՇՏԱԲ-ը ով իրականացնում է շուրջօրյա հերթապահություն:

ԱՐԱԼԵԶ ՇՏԱԲ-ը 44 օրյա պատերազմից վիրավորում ստացած զինվոների կողքին է ելեղել մինչ օրս, տրամադրելով բժշկական անհրաժեշտ պարագաներ և այլ նյութեր, ինչպես նաև աջակցություն է տրամադրվում հաշմանթամություն ունեցող երեխաների և այլ անհատների:

ԱՐԱԼԵԶ 2022թ.-ին մեկնարկած ծրագիր՝ «Միություն Ի Զորություն» կարգախոսով միասնական հարթակ, որտեղ ՀՀ և Արցախի բոլոր ՀԿ-ները և Կամավորները կկարողանան մի հարթակում միանալ իրար և աջակցել միմյանց ծրագրերին:

2020թ.-ից ԱՐԱԼԵԶ ՇՏԱԲի հմուտ կամավորները, պատրաստում էին անհրաժեշտ տեխնիկա առաջնագծի համար, փորձելով իրենց փոքր ներդրումն անել և ապահովել առաջնագծի զինվորներին բոլոր այն նյութերով որոնք կկարողանան նրանց ծառայությունը մի փոքր հեշտացնել:

Ամենամյա ծրագրեր

ԱՐԱԼԶի «Նվիրիր Հույս» նախաձեռնությունը մեկնարկեց 44 օրյա պատերազմի ավարտին, որի նպատակն էր, հույս պարգևել պատերազմից տուժած բոլոր երեխաներին Հայաստանում և Արցախում, իսկ ծրագիրը դարձավ ամենամյա կրկնվող ծրագիր՝ նոր տարվա շեմին, որտեղ մինչ օրս ավելի քան 4000 երեխա ստացել է նոր տարվա նվերներ:

Ամեն տարի հունիսի 1-ին ԱՐԱԼԵԶի կամավորները այցելում են 44օրյա պատերազմի զոհված զինվորների երեխաներին, շնորհավորում են երեխաների Հունիսի 1-ը և տրամադրում նվերներ:

Տարիներ շարունակ, ԱՐԱԼԵԶն իրականացնում է ճանաչված «Ծաղկահավաք» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծրագիրը, որտեղ Ապրիլ 24-ին խոնարհված ծաղիկները ստանում են երկրորդ կյանք, վերամշակելով թղթերի, բացիկների և մոմերի: Ամեն տարի մասնակցում են ավելի քան 3000 անհատներ, դեսպանատներ և հաստատություններ:

ԱՐԱԼԵԶի «Մոմավառություն» նախաձեռնությունը ողջ Երևանն է սպասում ամեն տարի, Ապրիլի 22-ին Կարապի լճում տեղադրվում են ավելի քան 3000 մոմ, որոնց վրա կրում են ցեղասպանության նահատակների անուններն ու ազգանունները, այդպիսով նրանց անունները մի անգամ ևս արտասանելով և նրանց սրբադասված հոգիներին աղոթք հնջեցնելով:

ԱՐԱԼԵԶի սկաուտական խմբի նախաձեռնությունն է, ինչը դարձել է ավանդույթ, որտեղ ամեն տարի դեկտեմբերի 31-ին այցելու են այն հիվանդանոցները, որտեղ երեխաները դիմավորելու են նոր տարին հիվանդանացում, և նրանց Ձմեռ պապին տրամադրում է նոր տարվա նվերներ

Ավարտված ծրագրեր

44-օրյա պատերազմի մեկնարկից, ԱՐԱԼԵԶ կամավորները համագործակցելով Սոց. նախարարության և «ԹԱԹՅՈՍԱ» Հյուրանոցային կառավարման ընկերության հետ, կազմակերպվում էր Արցախահայության ժամանակավոր կացություն ապահովելով

ԱՐԱԼԵԶ-ները պատերազմի մեկնարկին համախմբվեցին և սկսեցին առաջնային պարագաների հավաքագրում, ուր մեր թիմը 24 ժամ հերթապահություն էր ապահովում՝ ցանկացած ժամանակի ստացած ապրանքները սեփական միջոցներով հասցնելով Արցախի բոլոր տարածքներ:

Սեպտեմբերի 27-ից, Արցախի պատերազմի առաջին օրվանից, մեր ԱՐԱԼԵԶ-ները կազմակերպեցին շորերի հավաք, կանխատեսելով՝ մեր երկրի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով, տեղահանված ընտանիքների անհրաժեշտ կարիքները:

ԱՐԱԼԵԶի և Glovo-ի համագործակցության շնորհվի, ամենօրյա տաք սնունդ ենք տրամադրում վիրավոր զինվորների և սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքների, կամավորների շնորհիվ ամեն օր ժամը 10:00-ից 22:00-ը ընդունում և հանձնում ենք տաք սնունդ մեր կենտրոնում:

ԱՐԱԼԵԶ Կենտրոնում իրականացվում են տարբեր դասընթացներ՝ Անգլերեն և Ֆրանսերեն լեզվի, 3D մոդելավորման և այլն:

Ինչպես նաև գործում են երիտասարդական խմբեր՝ Խմբագրական խումբ, Գրքերի ակումբ, Սուսերամարտի ակումբ, Արշավների ակումբ և այլն

error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White