ARALEZ SHTAP Projects

ԱՐԱԼԵԶ ՇՏԱԲի ծրագրեր

0 +
անվասայլակ
0 +
վիրավոր զինվոր

2020թ.-ի 44 օրյա պատերազմի մեկնարկից, գիտակցում էինք, որ ոչ թե միայն առաջնագծի զինվորի կողքը պետք է լինենք, այլ նույնպես պետք է լինենք մեր վիրավոր զինվորների կողքին, իսկ այդ օրերից սկսեցինք կազմակերպել և պատրաստվել: Այդ օրերին ԱՐԱԼԵԶ-ը գոյություն չուներ, գործում էինք որպես նախաձեռնություն՝ ՇՏԱԲ Նախաձեռնություն անվանումով, իսկ մեր համակարգված և վստահելի աշխատանքի շնորհիվ, հայ ազգի լելեգենդար հրամանատար՝ Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը, մեր նախաձեռնությանը վստահեց մեծ քանակի բժշկական աջակցությունը կազմակերպելու և իրականացնելու:

Աջակցությունը ստանալուն պես, զինվորները սկսեցին մեզ դիմել, որովհետև մենք զինվորից չեինք պահանջում ներկայանալ, այլ մենք էինք նրանց մոտ հասնում համապատասխան աջակցությամբ, 2021թ.-ի ավարտին մեր նախաձեռնության՝ ՇՏԱԲ-ի անդամները սեփական միջոցներով 402 անվասայլակ հասցրերցին ՀՀ-ի և Արցախի բոլոր մարզերում, ինչպես նաև աջակցեցինք բոլոր բուժ հաստատություններին և նախաձեռնություններին, որոնք աջակցում էին վիրավոր զինվորներին:

Այս պահին, նույնպես շարունակում ենք աջակցել մեր վիրավոր զինվորներին, նաև տրամադրում ենք աջակցություն սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին:

Գլխավոր հովանավորներ

ԿՈՄԱՆԴՈՍ Արկադի Տեր-Թադևոսյան
Սիլվա Կապուտիկյան Գերմանահայ Կանանց միություն
Փոխգնդապետ՝ Արմեն Բայրամյան
Անհատ քաղաքացիների կողմից
Ճանապարհածախսերը և համակարգված կազմակերպչական աշխատանքները՝ ԱՐԱԼԵԶ ՇՏԱԲ-ի կամավորների կողմից
Previous slide
Next slide

ԱՐԱԼԵԶների շնորհիվ հասցրած աջակցությունները

Գարտեզին չեն տեղադրվել առաջնագծի մեր տղաներին հասցրած աջակցությունների գաղտնիության նկատարումներից ելնելով

Գարտեզում բոլոր նշված կետերը հավաստաիացնում ենք և ցանկացած պահին կարող ենք փաստաթղթերով յուրաքանչյուրը ապացուցել

Չի ներառում այն աջակցությունները որոնք իրականացվել են 2020թ.-ին

error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White