ARALEZ NGO

7% funded

Աջակցեք այս ծրագրին և ապահովեք «Արալեզ»-ի առօրյա գործունեության ֆինանսավորումը, որի մեջ մտնում է կամավորների, տարածքի, ճանապարհածախսի և մեր բարեգործական ծրագրերի ծախսը:

AMD
 
Select Payment Method
Personal Info

Donation Total: 5,000 AMD

CATEGORY

Արալեզի Ծրագրեր

DETAILS

LOCATION

ARALEZ NGO

START DATA

15/09/2022

DURATION

1 Տարի

PROJECT SIZE

25 Մասնակից

«Արալեզ» ՀԿ-ն սիրով հրավիրում է Ձեզ մաս կազմելու առաջնորդության դպրոցում:   15 տարի շարունակ «Արալեզ» ՀԿ-ի ղեկավարությունը ՀՀ–ում կազմակերպել է առաջնորդության դասընթացներ՝ պատրաստելով ապագա լիդերներ, ովքեր իրենց աշխատանքային և անձնական կյանքում կերտել են հաջողություններ և հասել են այն բարձունքներին, որոնք եղել են իրենց նպատակներում:   Ի հպարտություն մեզ, մեր արական սեռի բոլոր առաջնորդները զինված ուժերում ծառայելիս նվազագույնը ստանձնել են Սերժանտի կոչումը, իսկ նվազագույնն այն պատճառով, քանի որ բոլորն էլ  իրենց ծառայությունն ավարտելիս վերադարձել են պատվոգրերով և շնորհակալագրերով՝ իրենց հրամանատարների կողմից, իսկ ծրագրի հաջողությունն ու արդիականությունը փաստում է այն, որ 100% մեր առաջնորդներն են արժանացել վերոնշյալին:   Որո՞նք են լինելու առաջնորդի առավելությունները․

  • Կիրակնօրյա 3 ժամանոց ծրագիր, որտեղ նա կերտելու է իր հրամանատարական հմտությունները և զարգացնելու է իր թիմային աշխատանքի, լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը:
  • Իրականացնել և կազմակերպել մեծ ծրագրեր՝ Երևանի և ՀՀ-ի ողջ տարածքում, որով ձեռք է բերելու հազարավոր մասնակիցների համար ծրագրեր և միջոցառումներ կազմակերպելու փորձառություն և ոչ թե լոկ կամավոր կարգավիճակում մասնակցություն:
  • Բազմաթիվ ճամբարների կազմակերպում, որտեղ ձեռք են բերելու կառավարման, հաշվապահական, ծրագրերի մշակման, ժամանակի կառավարման և ռիսկերի գնահատման հմտություններ:
  • Մասնակցել՝ «Արալեզ» ՀԿ-ի համագործակցության շնորհիվ, այլ հանրաճանաչ կազմակերպությունների կողմից պատրաստված սերտիֆիկացված դասընթացների
  • Մասնակցել «Արալեզ» ՀԿ-ի կողմից կազմակերպված արտադրպրոցական դասընթացներին զեղչված արժեքով՝ Web Development, Լեզուների և այլ դասեր։
  Մասնակցության պայմաններն ու դասերի տևողությունը.
  • Դասընթացի տևողությունը մեկ տարի է՝ Սեպտեմբեր 15-ից սկսած
  • Մասնակցության տարիքային սահմանը՝ 18-ից մինչև 25 տարեկան
  • Տեսական դասերը տեղի են ունենում շաբաթական 2 անգամ՝ երեկոյան ժամերին 19:00-ից 21:00-ը
  • Գործնական աշխատանքները
    • Հիմնականում կիրակի օրերին՝ 10:30-ից 14:00-ը
    • Տարվա կտրվածքով իրականացվող ծրագրերի ընթացքում ըստ պահանջի
  • Ուսուցումը վճարովի է` ամսական 10’000 ՀՀ Դրամ:
  «Արալեզ»-ը բարեգործական հասարակական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է, իսկ գումարն օգտագործվում է հիմնականում «Արալեզ»-ի բարեգործական ծրագրերի իրականացման և դասախոսությունների հետ կապված ծախսերի համար: Ծրագրին կարող են մասնակցել նաև 44-օրյա պատերազմին մասնակից զինվորները՝ անվճար։ Տեղերը սահմանափակ են՝  ընտրությունը լինելու է ըստ դիմորդի կարիքներին և հմտություններին։ «Արալեզ»-ը հնարավորություն է տալիս անվճար ուսուցման Առաջնորդության դպրոցի  լավագույն՝ բարձր առաջադիմությամբ, ուսանողներին` դասերի ավարտից հետո փոխհատուցելով առաջնորդի կողմից վճարված ուսման վարձը:   Դասերը տեղի են ունենալու Արալեզ Կենտրոնում՝ Մամիկոնյանց 58 հասցեում: Գրանցվելու համար սեղմեք այստեղ

Արալեզ Ճամբար

PREV