0 +
տարվա գործուներություն
0 +
ուս. հաստատություններ
2010 Թ.
Սկսած
0 +
Ընդհ. մասնակիցներ

«ԱՐԱԼԵԶ» Բարեգործական ՀԿ-ն՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ, ամեն տարի կազմակերպում է «Ծաղկահավաք» ծրագիրը, որը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: 

 

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: 

 

Ծրագրի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում են Արալեզի Սկաուտական խմբի անդամները։

Միջոցառմանը մասնակցում են դեսպաններ, մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ և այլ անհատներ:

 

Ծրագրի ավարտին հավաքված ծաղկաթերթիկների մի մասը վերամշակվում է տեղում, մյուս մասը՝ տրամադրվում  դպրոցներին, որտեղ էլ Արալեզի Սկաուտները կազմակերպում են վերամշակման վարպետաց դասեր՝ աշխակերտներին դարձնելով այդ խորհրդանշական աշխատանքի մասնիկը։

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ՝ զանգահարելով +374 33 99 04 23

 

Ծրագրին մասնակցելու համար, նախապես գրանցվելը պարտադիր է՝ ստորև տեղադրված միջոցառման հայտում, նշելով ժամանակահատվածը: Ծարգրի կազմակերպչական աշխատանքներին կամավորագրվելու համար գրանցվել որպես կազմակերպչական աշխատանքների կամավորագրվում, այդ օրվա կամավոր գրանցվելու համար` անհատ մասնակիցների գրանցում, վերամշակման աշխատանքներին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել նամակ մեր էլ հասցեին (info@aralez.org)` վերնագրի դաշում գրելով վերամշակում։

 

Գլխավոր հովանավորներ

Եթե Ձեր կազմակերպությունը ցանակնում է աջակցել  այս ծրագրին և լինել հովանավոր կարող եք մեզ հետ կապնվել +374 33 990423 հեռախոսահամարով

Յուրաքանչյուր տարի 3000+ անձ մասնակցում է «Ծաղկահավաք» ծրագրին, որին կարող եք աջակցել և ապահովել ծրագրի անհրաժեշտ ծախսերը:

Ծրագրի անհրաժեշտ ծախսերն են՝

  • Նյութեր ծաղկահավաքն իրականացնելու՝ դանակ, թղթից տոպրակներ, ձեռնոց, արկղեր ևայլն.
  • Սեղանների վարձակալություն՝ 300 կամավորի համար անհրաժեշտ է 30 սեղան, որի յուրաքանչյուրի օրվա վարձակալության արժեքն է՝ 8’000 ՀՀ Դրամ -» Ընդհանուր արժեք՝ 480’000 ՀՀ դրամ
  • Սնունդ կամավորների համար
  • Հյուրասիրություն՝ Ջուր, թեյ, սուրճ, և այլն մասնակիցների համար
  • Վերամշակման ծախսեր 250’000 ՀՀ դրամ

Ձեր աջակցությունը ապահովվելու է 3000+ ակտիվ երիտասարդների կողմից իրականացվող այս ծրագրի շարունակականությունը:

error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White