ARALEZ SHTAP Projects

ԱՐԱԼԵԶ ՇՏԱԲի ծրագրեր

0 +
շահառու
0 թ.
սկսած

Մեր ԱՐԱԼԵԶ-ները պատերազմի մեկնարկին համախմբվեցին և սկսեցին առաջնային պարագաների հավաքագրում, ուր մեր թիմը 24 ժամ հերթապահություն էր ապահովում՝ ցանկացած ժամանակի ստացած ապրանքները սեփական միջոցներով հասցնելով Արցախի բոլոր տարածքներ:

Պատերազմի ավարտից հետո էլ ծրագիրը շարունակվեց, և տեղահանված մեր Արցախահայության ընտանիքների հոգսերը մի փոքր թեթևացնելու հույսով շարունակեց մինչ այսօր։

Տրամադրված ապրանքները տարբեր բնույթ էին կրում՝ տաք հագուստ, նոր ձմեռային բաճկոն, սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղորայք և այլն։

ԱՐԱԼԵԶ-ն ունի մի կարևոր օրենք, որտեղ օգնություն տրամադրելիս բացարձակապես չի լուսանկարվում և կամ սոց. ցանցերում ուղիղ եթերներ չի տեղադրում, իսկ մեր նվիրատուներին, ովքեր ընդհանրապես մեզնից չեն պահանջում որևէ ապացույց, տրամադրում ենք նրանց տրամադրած ապրանքների հասցեատերերի կողմից ստորագրած ստացագրեր, անձը հաստատող փաստաթղթեր և անձի հետ կապ հաստատելու անհրաժեշտ տվյալներ։

Առաջին օրվանից, վստահեցինք միայն սեփական անդամներին մեզ տրամադրված աջակցությունները անձամբ հասցնելու հասցեատերերին, և ոչ երրորդ անձանց պահեստներին:

Գլխավոր հովանավորներ

ԿՈՄԱՆԴՈՍ Արկադի Տեր-Թադևոսյան
Անհատ քաղաքացիների կողմից
Փոխգնդապետ՝ Արմեն Բայրամյան
Սիլվա Կապուտիկյան Գերմանահայ Կանանց միություն
Ճանապարհածախսերը և համակարգված կազմակերպչական աշխատանքները՝ ԱՐԱԼԵԶ ՇՏԱԲ-ի կամավորների կողմից
Previous slide
Next slide
error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White