«Ծաղկահավաք» Ծիծեռնaակաբերդի հուշահամալիրում

Երբ


Երեքշաբթի, 26 Ապրիլի, 2022 — Չորեքշաբթի, 27 Ապրիլի, 2022    

9:00 ա. — 6:00 ե.

Միջոցառման տեսակ

«ԱՐԱԼԵԶ» Բարեգործական ՀԿ-ի Արալեզ Հայաստանի Սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ, այս տարի ևս կազմակերպում է Ծաղկահավաք ծրագիրը:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:

Ծրագրի կազմակերպչական աշխատանքները կազմակերպում են Արալեզի Սկաուտական խմբի անդամները, որին մասնակցում են դեսպաններ, մասնավոր կազմակերպություններ, դպրոցականներ, համալսարանականներ և անհատ կամավորներ:

Ծրագրի ավարտին, հավաքված ծաղկաթերթիկները տրամադրվում են դպրոցներին, որտեղ Արալեզի Սկաուտները կազմակերպում են վերամշակման գործնական դասընթաց, որի ընթացքում աշակերտները մաս են կազմում ողջ վերամշակման գործընթացին:
Այս տարի Ծաղկահավաքը տեղի կունենա Ապրիլի 26-ին և 27-ին ժամը 09:00-ից 18:00-ը:

Ծրագրին մասնակցելու պայմանները.

  • Առանց գրանցվելու ծրագրին մասնակցել չի թյուլատրվում
  • Գրանցվելուց Ձեր նշած էլեկտրոնային հասցեին կստանաք հավելյալ տեղեկություն

 

Ծրագրին մասնակցելու համար որպես կամավոր կարող եք գրանցվել սեղմելով այստեղ՝ aralez.org/projects/fge/

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ՝ +374 33 99 04 23 հեռախոսահամարով

 

 

 

Ծրագրին կարող եք ծանոթանալ ստորև

error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White