ARALEZ NGO

7% funded

Աջակցեք այս ծրագրին և ապահովեք «Արալեզ»-ի առօրյա գործունեության ֆինանսավորումը, որի մեջ մտնում է կամավորների, տարածքի, ճանապարհածախսի և մեր բարեգործական ծրագրերի ծախսը:

AMD
 
Select Payment Method
Personal Info

Donation Total: 5,000 AMD

Saro Tatios

President of Aralez NGO

Սարօ Թաթյոս

ԱՐԱԼԵԶ Բարեգործական ՀԿ-ի Հիմնադիր Նախագահ

TATIOSA Հյուրանոցային կառավարման ՍՊԸ-ի Հիմնադիր Տնօրեն

Մագիստրոս Ճարտարագետ՝ Երևանի ՃարտարապետաՇինարարական Պետական Համալսարան

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում՝ 23/11/1989թ.-ին

2021թ.-ին պաշտոնապես ստեղծեցի Արալեզ ՀԿ-ն, որը 2016թ.-ից գործում էր մի շարք մոտիկ ընկերների շնորհիվ որպես նախաձեռնություն և իրականացնում էր բարեգործական ռազմահայրենասիրական ծրագրեր՝ Ապրիլիան պատերազմից ի վեր, բայց «անանուն»։ 2020թ.-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և ավարտին, երբ աշխատում էինք հիմնականում վիրավոր զինվորների և զոհված զինվորների ընտանիքների հետ, այն նախաձեռնությունը, որը տարիներ չեինք կարող անուն որոշել՝ 2020թ.-ին, ոնց որ Աստվածային հուշով, լույս տեսավ ԱՐԱԼԵԶ-ը:

Փոքր տարիքից եղել եմ ակտիվ հայկական միություններ են ներս, և կյանքիս մեծ մասը նվիրել եմ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը սուրբ նպատակներին ծառայելու։ Սիրիայում փոքր տարիքից եղել եմ ՀԲԸՄ ՀԵԸ-ի «Հայ Երիտասարդաց Ընկերակցության» երգչախմբի և Սկաուտական խմբի անդամ, իսկ Հայաստան եկած օրվանից մինչև 2021թ.-ը ծառայել եմ ՀԲԸՄ Հայաստանի Սկաուտական խմբին, ՀԲԸՄ Հայաստանի Սկաուտական Փողերախմբին և Անդրանիկ Ճամբարի ղեկավարման, որտեղ աշխատանքային ժամերից հետո՝ յուրաքանչյուր օր ժամը 18:30-ից մինչև 22:00-ը, ժամանակս ամբողջովին ծառայեցրել եմ ՀԲԸՄ Հայաստանի ծրագրերի իրականացմանը:

Նվիրված աշխատանքի շնորհիվ հանդիսանում եմ ՀԲԸՄ-ի և Աշխարհի ամենափոքր տարիքով Սկաուտական խորհրդի Ատենապետը և Վաշտապետը: Իսկ Սեպտեմբեր 01, 2021թ-ին հիմնադրվեց Արալեզ Սկաուտական Խումբը, որը մեկ ամսվա ընթացքում ընդլայնվեց՝ հասնելով Սպիտակ և Վանաձոր:

Գործունեությունը Սկաուտականում և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունեն ներս

Սկաուտական կյանքն սկսել է 3 տարեկանից՝ միանալով Մխիթարյան Միաբանության Վարժարանի սկաուտական խմբին, այնտեղ եղել է Մրջնիկ, Գայլիկ և Սկաուտ՝ տվել է համապատասխան երդումները, ապա միացել է «Ֆրեր»-ների սկաուտական խմբին:

Միացել է Սիրիաի ՀԲԸՄ ՀԵԸ-ի սկաուտական խմբին՝ 14 տարեկանից, և տարիների ընթացքում ստացել է հետևյալ կոչումները՝ օգնականի կոչում, փոխառաջնորդի կոչում և առաջնորդի կոչում: Եղել է ՀԲԸՄ ՀԵԸ-ի երիտսարդական շարքերում փոքր տարիքից՝ լինելով անդամ ավելի քան 24 տարի: Մաս է կազմել Անդրանիկ բանակումի հիմնադրության աշխատանքներին՝ խմբերի հայտագրերում Սիրիաից որպես առաջնորդ: Եկել է Հայաստան 2008 թ.-ին և միացել է ՀԲԸՄ սկաուտական շարքերին: 2009 թվականին ստանձնել է վարիչ առաջնորդի պաշտոնը՝ ՀԲԸՄ Հայաստանի խմբում, իսկ 2010 թ.-ին՝ փոխխմբապետի պաշտոնը: 2011թ.-ին ստանձնել է խմբապետի պաշտոնը, 2015թ.-ին ստանձնել է փոխատենապետի պաշտոնը և ՀԲԸՄ Հայաստանի Սկաուտական խմբի Վաշտապետ պաշտոնը, 2016թ.-ին Անդրանիկ բանակումի պատասխանատու հանձնաժողովի անդամ և Անդրանիկ Բանակավայրի Ծրագրերի ղեկավար, 2016թ.-ից 2021թ. Օգոստոս 31-ը ստանձնել է ատենապետի պաշտոնը, Մինչ օրս հանդիսանում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Հայ Երիտասարդաց Ընկերակցության անդամ:

ՀԲԸՄ Հայաստանի Սկաուտական խմբում հիմնադրել է հետևյալը՝

Առաջնորդության և ղեկավարության դասեր և սեմինար Հայկական Առաջին Սկաուտական բեյջերի գիտելիքների ծրագիր և առցանց գիտելիքների և բեյջեր ձեռքբերման կայք Լearn.AGBUScout.am Խմբագրական Խումբ 2012թ. Նոյեմբեր «Ծանոթանալ ավելին» «Սկաուտ» ամսաթերթ 2013թ․, մարտ «Ծանոթանալ ավելին» Փողերախումբ 2015թ․, փետրվարի 11 «Ծանոթանալ ավելին» Լեռնագնացների ակումբ 2016թ․, փետրվարի 29 «Ծանոթանալ ավելին» Գրքերի ակումբ 2016թ․, նոյեմբերի 5 «Ծանոթանալ ավելին» Էթիկայի հանձնաժողով «Ծանոթանալ ավելին» Ծրագրավորման ակումբ 2020թ. «Ծանոթանալ ավելին» Առաջին առցանց սկաուտական կառավարման բազան app.agbuscout.am

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի պաշտոնական կայք էջ՝ AGBUScout.am/Saro Facebook: AGBU Scout Armenia ՀԲԸՄ Պաշտոնական Կայք էջ

ՀԲԸՄ Հայաստանի Փողային Նվագախմբի պաշտոնական էջ՝ AGBU Scout Marching Band

ՀԲԸՄ Անդրանիկ Ճամբարի պաշտոնական էջ՝ AGBU Antranik Scout Camp

ՀՀ-ում կազմակերպած ծրագեր՝ ներառված չեն Արալեզ ՀԿ-ի ծրագրերը

Ծաղկահավաք «Ծանոթանալ ավելին» Մոմավառություն «Ծանոթանալ ավելին» Ամառային ճամբարներ 2008-ից մինչ այսօր «Ծանոթանալ ավելին» Ձմեռային ճամբարներ « Ծանոթանալ ավելին» Արշավներ «Ծանոթանալ ավելին» Մարդիասիրական բարեգործական ծրագրեր