Ծաղկահվաք — Flower Gathering

Flower Gathering Ծաղկահավաք 2022 (1)
Կամավորների ջանասիրաբար աշխատանքի շնորհիվ մեկ օրում՝ ապրիլի 26-ին, ավարտվեց այս տարվա «Ծաղկահավաք»-ը: Այս տարի առաջին անգամ ծաղկահավաքին զուգահեռ իրականացվեց թղթի վերամշակման գործընթաց։
Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ծաղկաթերթերն անջատվում են ցողունից՝ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար:
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աջակիցներին և մասնակիցներին:
Հատուկ շնորհակալություն Թափոնների տեսակավորման վարչություն -ը և TATIOSA -ին, առանց որոնց դժվար կլիներ իրականացնել մեր այս գեղեցիկ նախաձեռնությունը:
Ովքեր ցանկանում են մասնակցել վերամշակման գործընթացին խնդրում ենք գրել մեր էլ․ հասցեին՝ info@aralez.org, որին պատասխան կնշենք օրն ու վայրը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

error: © ARALEZ.org
ARALEZ NGO Logo White